Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Մոսկվայի ժամանակով կեսօրից հետո)։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
«Նախագահ Բայդենը և ՌԴ նախագահ Պուտինը կխոսեն շաբաթ առավոտյան»,-հայտնել է նա։
Ըստ ամերիկյան կողմի՝ Ռուսաստանն առաջարկել է երկուշաբթի հեռախոսազրույց անցկացնել։ «Սպիտակ տունը շաբաթ օրվա համար պատասխան առաջարկ է արել և նրանք համաձայնել են»,-հավելել է պաշտոնյան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Բայդենը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ծրագրում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները