Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 հազար 326 նոր դեպք, մահացել է 57 մարդ
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 20 326 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
1tv.ge-ի հաղորդմամբ, ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 65 829 թեստ, այստեղից 40 367-ը՝ հակագենի արագ թեստով և 25 462-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 30,88%, վերջին 14 օրը –31,06%, վերջին 7 օրը – 33,18%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 438 353 դեպք: Ապաքինվել է ևս 48 468 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 226 619:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 516 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 772 264 պատվաստում, օրական՝ 6 100:
Կարանտինի ռեժիմում է 41 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 100-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 19 968 նոր դեպք, մահվան՝ 55 դեպք
- Վրաստանում մեկուսացման և կարանտինի ժամկետները կրճատվել են
- Վրաստանում ո՞ւմ համար և քանի՞ օրով կարող է կրճատվել մեկուսացման ժամկետը
- Վրաստանում վիրուսի տարածումը կնվազի փետրվարի երկրորդ կեսին․ իմունոլոգ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 235 նոր դեպք, մահվան՝ 34 դեպք