«Փյունիկը» ոչ ոքի է խաղացել Մոսկվայի «Սպարտակի» հետ
Երևանի «Փյունիկը» Դուբայում ընկերական հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
36-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել «Սպարտակի» հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը։ Թվային առավելությունը երևանյան թիմը գոլի է վերածել 65-րդ րոպեին։ Աչքի է ընկել պորտուգալացի կիսապաշտպան Ուգու Ֆիրմինոն։
«Սպարտակը» հավասարությունը վերականգնել է 84-րդ րոպեին ռուսաստանցի պաշտպան Գեորգի Ջիկիայի գոլի շնորհիվ։
Ընկերական հանդիպում
«Փյունիկ» - «Սպարտակ»՝ 1։1
Գեորգի Ջիկիա, 84 - Ուգու Ֆիրմինո, 65
Հեռացում՝ Կվինսի Պրոմես («Սպարտակ»), 36