Որոնք են թոքերի վերականգնման համար անհրաժեշտ սննդամթերքները
Բժշկական գիտությունների դոկտոր, դիետոլոգ Միխայիլ Գինցբուրգն ասել է, որ թոքերի համար ամենաօգտակար մթերքը լոլիկն է։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ժամանակ։
Մասնագետն ուշադրություն է հրավիրել չինական հետազոտության վրա, որին մասնակցել են թոքերի խնդիրներով տառապող ծխողները։ Չինաստանցի գիտնականները պարզել են, որ լոլիկը նպաստում է շնչառական համակարգի վերականգնմանը, նշել է նա։
«Պարզվել է, որ եթե օրական առնվազն երկու լոլիկ ուտեն, ապա թոքերի ֆունկցիայի վերականգնումը զգալիորեն արագանում է»,-ասել է Գինցբուրգը:
Բժշկի խոսքով՝ այս մթերքը օգտակար է նաև տարեցների համար։
«Լոլիկը պաշտպանում է թոքերի տարիքային ինվոլյուցիայից»,-ասել է բժիշկը։
Նա հավելել է, որ տարիքի հետ մարդու մոտ կարող է զարգանալ շնչառական կամ սիրտ-թոքային անբավարարություն, այդ իսկ պատճառով լոլիկի ցանկացած ձևով ուտելն անհրաժեշտ է, քանի որ այն կանխում է թոքերի տարիքային ախտահարումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան