Պետք է ապահովվի Արցախի անխափան կապը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ. Դավիթ Բաբայան
«Պետք է ապահովվի Արցախի անխափան կապը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ, և այդ կապը չի կարող վերահսկվել Ադրբեջանի կողմից, այդպիսի բան չի լինի»,-ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած երկու գրքերի թողարկումների շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմից խոսակցություններ են եղել այդ ժանապարհին անցակետի տեղադրման մասին, ինչը միանշանակ անընդունելի է եղել Արցախի համար:
Ըստ Բաբայանի, պետք է ապահովվի Արցախի Հանրապետության անխափան կապը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ, և այդ կապը չի կարող վերահսկվել Ադրբեջանի կողմից։
Անդրադառնալով Բերձորի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցման հավանականության մասին հարցին՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ անխափան հաղորդակցության հարցն Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում է և այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում չկա, բանակցությունները շարունակվում են։
«Մենք պաշտպանելու ենք մեր շահերը»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան