Գարո Փայլանը ծանոթացել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի:
«Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,-ֆեյսբուքյան էջում գրել է Փայլանը։
Դիարբեքիր քաղաքում գտնվող ս. Կիրակոս եկեղեցին ունի 7 խորան, կառուցման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ։ Այս եկեղեցու համալիրի մեջ են գտնվում նաև ս. Սարգիս եկեղեցին ու ս. Հակոբ մատուռը։
Ս. Կիրակոս եկեղեցին մեր միակ հայկական եկեղեցին է, որ կանգուն է մնացել Դիարբեքիրում։ Այլևս հին տեսքը չունի և կանգնած է մեն-մենակ։ 2011 թ. հոկտեմբեր 23-ին Ս.Կիրակոս եկեղեցում պատարագի արարողություն է կատարվել։ Վերականգնվել է զանգակատունը։ 2014-2015 թթ. թուրք-քրդական բախումների ժամանակ տաճարը խիստ վնասվել է, այժմ Դիարբեքիրի իշխանությունները սկսել են իրականացնել վերականգնողական աշխատանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները