Ինչպե՞ս դառնալ Sales Expert
Ժամանակակից շահույթ ապահովող մասնագիտությունների մեջ աչքի ընկնողներից է Sales Management-ը: ՏՏ մասնագիտությունների պես՝ որպես հարստանալու միջոց, դիտարկվում է հատկապես Sales expert-ը: Եթե նախկինում ասելով Sales, հասկանում էինք առևտրականներ, վաճառականեր, ապա այսօր բոլորովին այլ մշակույթ է ձևավորված։Մեր Sales Manager ընկերները միշտ խառն են, զբաղված, ունեն լավ եկամուտ, սրճում են լավագույն սրճարաններում, սնվում լավագույն ռեստորաններում, դժգոհում ժամանակի սղությունից ու մարզասրահների ու հանգստյան գոտիների վատ սպասարկումից։ Մասնագիտական նրբությունների, բարդությունների մասին ու հատկապես, թե որտեղից իրենց այդքան փող ու ինչպես դառնալ այս մասնագետը պատմում է մոտ 15 տարի ֆինանսների աշխարհում դեգերող Նոնա Անդրեսայանը։
Ո՞վ է Sales Expert-ը
Sales Expert-ն այն մասնագետն է, ով ապահովում է ընկերության ապրանքի/ ծառայության իրացվելիությունը։ Շատ հաճախ Sales Expert-ին շփոթում են բարի փերերիների հետ, ովքեր մեկ ակնթարթում կարող են լուծել բիզնեսի առջև ծառացած բոլոր խնդիրները։ Յուրաքանչյուր բիզնեսի հաջողության գրավականը հաճախորդներն են, իսկ հաճախորդներին պետք է ներգրավել, որի համար էլ անհրաժեշտ են վաճառքի մասնագետները։ Վաճառքի հմտությունները օգնում են հաճախորդների ներգրավումը դարձնել առավել արդյունավետ։ Գրագետ և պրոֆեսիոնալ վաճառքի մասնագետը օգնում է մարդկանց ստանալ իրենց կարիքների բավարարման համար անհրաժեշտ լավագույն լուծումը՝ դրանով իսկ բարձրացնելով գնումների որակը։
Վաճառքներն ու կյանքը
Մենք բոլորս էլ մեր ողջ կյանքի ընթացքում զբաղվում ենք վաճառքով․համոզում ենք մարդկանց անել այն, ինչ մեզ է անհրաժեշտ։
Պահանջարկ
Ինչպես մեր աշխատաշուկայում, այնպես էլ ամբողջ աշխաարհում պրոֆեսիոնալ Sales Expert-ի մեծ պահանջարկ կա; Այո հնարավոր է դրսի հետ աշխատել, ինքս այս պահին համագործակցում եմ մի քանի միջազգային ընկերությունների հետ։
Ինչպե՞ս դառնալ, ի՞նչ սովորել
Կա երկու վարկած․
1․ վաճառքի հմտությունները բնատուր են,
2․ ինքնազարգացմամբ հնարավոր է ձեռք բերել վաճառքի հմտություններ և կատարելագործել դրանք։
Վաճառքը նախ և առաջ մարդու հոգեբանության հետ աշխատանք է և վաճառքով կարող են զբաղվել շփման մեջ բաց, անմիջական և անկաշկանդ մարդիկ; Ինչքան էլ փորձես սովորել վաճառքի տեխնիկաներ, եթե դու ինտրովերտ մարդ ես, ով դժվար է կոնտակտի դուրս գալիս, դու երբեք չես կարող զբաղվել վաճառքներով;
Հայաստանում կան ընկերություններ, որոնք փորձում են սովորեցնել վաճառքների հմտություններ։ Սակայն խորհուրդ կտամ նման ընկերություն ընտրելիս ուսումնասիրել դասընթացավարի աշխատանքային փորձը; Եթե դասընթացավարը ինքը երբևէ չի զբաղվել վաճառքներով և չունի համապատասխան աշխատանքային փորձ, նա երբեք չի կարող տալ ձեզ լիարժեք գիտելիքներ։
Human to Human
Արդեն մեկ տարի է սկսել եմ դասավանդել. ես տալիս եմ հնարավորինս պրակտիկ գիտելիքներ՝ կիսվելով իմ փորձով։ Ամենաառաջին խոսքը, որ ասում եմ դասավանդվող խմբին, դա հետևյալն է․ անկախ նրանից որ ընկերությունն եք ներկայացնում, ինչ եք վաճառում, հիշեք, բանակցությունները վարվում են երկու անհատի միջև, այսինքն` Human to Human։ Միշտ պահանջում եմ լինել անկեղծ, երբեք չվաճառել մի բան, որի կարիքը չունի հաճախորդը։ Երբեք պետք չէ վազել կարճաժամկետ եկամտի հետևից՝ կորցնելով երկարաժամկետ հատվածում լոյալ հաճախորդ ունենալու հնարավորությունը։
Անհրաժեշտ հմտություններ
Կարևորագույններից են՝ հաղորդակցման, ակտիվ լսելու, կարեկցելու, վստահություն վաստակելու և բանակցելու հմտությունները։
Վախենալու ձախողումներ
Դե բնականաբար բոլոր մասնագիտություններում էլ լինում են ձախողումներ։ Մեր պարագայում, մարդու վստահությունը չշահելն է երևի թե, որի արդյունքում էլ լինում է գործարքի ձախողումը։ Անձամբ ես, չեմ համարում դա վախ; Յուրաքանչյուր ֆաքափ կատարելագործվելու հնարավորություն է։
Բաղձալի բարձունքները
Բարձունքները սահման չունեն, դա երևի թե անձնական զարգացման պլանից է կախված, թե ինչի ես ուզում հասնել քո կյանքում։ Իմ պարագայում դա հմտության կիրառումն է տարբեր ոլորտներում, որի ընթաացքում տիրապետում ես այդ ոլորտների բոլոր նյուանսներին։
Հարստանալու շանսերը
Ես կասեի հենց այս մասնագետներն են ամենամեծ գումարները վաստակում աշխարհում։ Եթե դու պրոֆեսիոնալ վաճառող ես, դու կարող ես վաճառել ամեն ինչ, որի համար էլ բիզնեսների սեփականատերերը պատրաստ են վճարել համապատասխանաբար։
Մանագիտական զվարճալիքներ
Ամենազվարճալին այն է, որ մարդիկ տարիներով սխալ բիզնես են վարում, հետո դիմում են քեզ ու ակնկալում արդյունք հաջորդ իսկ օրվանից։
Իսկ ամենահայտնի անեկդոտն էլ՝ «Գողը մտնում է բանկ թալանելու, աշխատակիցը համոզում և վարկ է ձևակերպում»։
Վերջում
Ամփոփելով ուզում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են կամ որոշել են զբաղվել վաճառքներով․եթե հաճույք չեք ստանում մարդկանց հետ հաղորդակցվելուց և եթե դուք վաճառքի պրոցեսում տարերքի մեջ չեք, ապա ուրիշ գործող զբաղվեք, դա ձերը չէ։
Վաճառքով զբաղվելը զվարճանքի պետք է վերածեք և հաճույք ստանաք գործընթացից, հակառակ դեպքում երբեք, աշխատանքը կվերածվի տանջանքի։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս դառնալ Digital marketing մասնագետ
- Ինչպե՞ս դառնալ SMM մասնագետ
- Ինչպե՞ս դառնալ IT Quality Assurance Engineer
- Ինչպե՞ս դառնալ UX/UI դիզայներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան