Հասարակություն 09:00 12/02/2022 Հայաստան

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը։

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Qahana.am-ը գրում է, որ Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ:

Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել:

Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:09
Անհնար է լուրջ արդյունքների հասնել, եթե աշխատանքներ չեն տանում քո սեփական երկրի իշխանությունները. Մետաքսե Հակոբյան
«Միջազգային հանրությունը պարտավոր է  հայացք ուղղել այն հանցագործություններին, որոնք այսօր Ադրբեջանն անում է մեր հայրենակիցների...
Աղբյուր` Panorama.am
14:57
«Ուրարտու»-ն միանում է Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան ակումբների ֆան...
Աղբյուր` Panorama.am
14:43
ԱԱԾ-ն ԿԳՄՍՆ-ին դեռ չի պարզաբանել, թե ինչու են այդպես մտել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց 20 օր առաջ ԱԱԾ աշախատակիցների այս կերպ ներխուժումն ընդունելի չէ ԿԳՄՍ նախարարության համար։ Հենց նույն օրը...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սաղաթելյան. Հայաստանի կառավարությունն իր վարքագծով հաճախ լեգիտիմացնում են Ադրբեջանի հանցшկից քաղաքականությունը
«Նոյեմբերի 11-22-ն Ադրբեջանում անցկացվելու է Կլիմայի փոփոխության հեղինակավոր խորհրդաժողովը՝ COP29-ը, մասնակից միջազգային...
Աղբյուր` Panorama.am
14:17
Ուզում է երկիրը թուրք, ջհուդ ղեկավարի, մեր վեջը չէ, միայն մեր սառնարանը լիքը լինի. Ակցիայի մասնակից
«Ժողովուրդ ջան, մեզ էլ վերջում թուրք են դարձնելու։ Ասում են ռուսական գուբերնիա, էս, էն։ Ինչ ռուսական գուբերնիա։ Մենք պետք է հայ մնանք,...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում
Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհին 2019-ից գործում է «Տորմակ» հյուրատունը, որը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։...
Աղբյուր` Panorama.am
14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով
Երևանում նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց մեկնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց։ Ակցիայի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ֆարմանյան. Ընդդիմությունը հիմա պիտի վարկերի տակ ճռռացող մարդկանց ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ
«Ընդդիմությունը հիմա գյուղեգյուղ ընկած պիտի վարկերի ու սոցիալական բեռի տակ ճռռացող մարդկանց տուն առ տուն ի ցույց դներ իշխանության երևանյան...
Աղբյուր` Panorama.am
13:18
Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել
Ավելի քան 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար
Աղբյուր` Panorama.am
13:17
Առողջապահությանն ուղղվող Ֆինանսական միջոցները տալիս են իրենց արդյունքները՝ քաղցկեղը նվազման միտում ունի. Անահիտ Ավանեսյան
«6 ամիսների ամփոփած տվյալներով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նվազում ունենք։ Թե՛ մանկական մահացածության, թե՛ չարորակ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները՝ երրորդ խաղափուլից հետո
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում անցկացվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և...
Աղբյուր` Panorama.am
12:33
Հովհաննես Ավետիսյան. Անհիմն մեղադրանքով ձերբակալելով՝ փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել
Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:
Աղբյուր` Panorama.am
12:30
2025 թ.-ին Առողջապահության նախարարությանը հատկացվելու է 5.3 մլրդ դրամով պակաս, բայց նրա բյուջեն ավելացել է 12.7 մլրդ-ով. Նախարարի թվաբանությունը
«2025 թվականի բյուջեով Առողջապահության նախարարությանը հատկացվելու է մոտ 163 մլրդ դրամ, որը 5.3 մլրդ դրամով ավելի պակաս է քան, 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Փաշինյանը երեկ կոնյակի մասին միտումնավոր խոսեց՝ իրական օրակարգից մարդկանց շեղելու համար. Թևան Պողոսյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախօրեին կառավարության նիստում բարձրացրել էր կոնյակի հարցը, այն արել է մարդկանց քաղաքական օրակարգից...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ինչո՞ւ են մետրոյում հերթեր
«Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը չի նվազել, ուղղակի մարդկային հոսքերն են ավելացել դեպի մետրո»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Աննա Հակոբյանի հետ հանդիպած հաջողակ տղամարդկանցից մեկը Տելեմակ Սահակյանն է
Աննա Հակոբյանի՝ հաջողակ տղամարդկանց երեկոյի մասնակիցներից մեկը  լորի միս, ձու արտադրող «ՏեՍիլ» ընկերության հիմնադիր Տելեմակ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկը:  01.11.2024 - 03.02.2025թթ. ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
10:22
Թրամփը կարծում է, որ Հարիսը «խցանի պես հիմար է»
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը «խցանի պես հիմար է»։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Հայաստանում ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները. Վահե Հովհաննիսյան
«Մենք չենք անում շատ կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո  շարժումների անհաջողության  պատճառները։ Չունենք դրա...
Աղբյուր` Panorama.am
10:16
Անի Քոչարը խոսել է ցավալի իրողության մասին
«Ցավալի իրողություն է, բայց կանանց նկատմամբ, որպես կանոն, առավել անհանդուրժող են հենց կանայք: Ամեն կին իր կյանքի փորձությունները...
Աղբյուր` Panorama.am
10:15
Լավրովը Ռուսաստանի տարակուսանքն է հայտնել Թուրքիայի դիրքորոշման կապակցությամբ
Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ, այն դեպքում երբ վերջինս շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Հելոուինին նվիրված միջոցառմանը Բայդենը երեք երեխայի է կծել
Հելուինի տոնի առթիվ Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը ՄԱՆ նախագահի տիկինը՝ Ջիլի Բայդենը ներկայացել է պանդայի հագուստով։ Նա երեխաներին...
Աղբյուր` Panorama.am
09:55
Նոյեմբերի 1-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 1-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել։  «Մի քանի քննչական գործողություններ վերջապես...
Աղբյուր` Panorama.am
09:19
Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդմ Սոնա Աղեկյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց է տվել, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունը բուռն քննարկումների առիթ է տվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է
13:10 01/11/2024

Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}