Մենք երբեք չենք հրաժարվելու մեր տարածքներից, սա է ամենակարևորը. Դավիթ Բաբայան
«Առաջին արցախյան պատերազմում օկուպացիայի են ենթարկվել Արցախի շատ տարածքներ՝ Գետաշենը, Շահումյանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ տարածքներ, իսկ վերջին պատերազմում՝ Արցախի տարածքի մեծ մասը»,-պատասխանելով Հադրութը և Շուշին վերադարձնելու հարցին՝ այսօր ԳԱԱ-ում իր գրքերի շնորհանդեսների ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և նկատեց, որ այդ տարածքների վերադրաձի նպատակին կարող ենք հասնել, եթե ունենանք հզոր երկիր:
Մյուս կողմից էլ, նախարարի կարծիքով, բոլոր նախադրյալները կան հզոր երկիր դառնալու համար, բայց ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչնպես կաշխատենք և կկազամկերպենք գործընթացները:
«Մենք հավատում ենք, որ պետք է տարծքների վերադարձը լինի, բայց որպեսզի այն կյանքի կոչվի պետք է աշխատել»,-հայտարարեց Արցախի ԱԳ նախարարը և հավելեց. «Մենք երբեք չենք հրաժարվելու մեր տարածքներից, սա է ամենակարևորը, մնացածը մեր աշխատանքների, աշխարհաքաղաքական կոնյուկտուրաների արդի զագացումների հետևանք է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան