Աղբյուր. Ռուս դիվանագետները սկսել են լքել Կիևը
Կիևում ՌԴ դեսպանատան աշխատակիցները սկսել են լքել Ուկրաինան: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ըստ Ուկրաինայի քաղաքացիների հայտարարությունների՝ Ուկրաինայում ռուս դիվանագետները և հյուպատոսական աշխատակիցները սկսել են մեկնել Ռուսաստան։ Այդ մասին, մասնավորապես, վկայում են այն դժվարությունները, որոնք ի հայտ են գալիս հյուպատոսություններում և դեսպանատանն ընդունելության գրանցվելիս»,-ասել է նա։
Աղբյուրը հավելել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանման մասին արևմտյան երկրների պաշտոնական հայտարարությունների ֆոնին միտք է ծագել, որ «Մոսկվան էլ որոշել է գնալ նույն ճանապարհով»։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր բրիտանացի գործընկեր Լիզ Թրասի հետ հանդիպման ժամանակ ակնարկել է նման սցենարի հավանականությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
- Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
- Politico. Բայդենը դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա կարող է հարձակվել փետրվարի 16-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին