Իշխանությունները ճիշտ կանեն «խոսեն» ու շատ «խոսեն» ՊՇՌ թեստերի և դրա վերաբերյալ ՍԴ որոշումից. Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Սահմանադրական դատարանը հրապարակել է 2021 թվականի տարեկան հաղորդումը։ Հաղորդման մեջ հատուկ ընդգծվել է մեր դիմումի հիման վրա՝ ՊՇՌ թեստավորման վերաբերյալ ՍԴ որոշումը, որով ոչ միայն ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ էր ճանաչվել աշխատողների իրենց հաշվին ծախսերը կատարելու հրամանով դրված պարտականությունը, հստակ վերլուծվել էր նվազագույն ամսական աշխատավարձի և թեստերի ծախսերի անհամաչափությունը, այլ նաև ուղիղ նշվել էր «առաջացած իրավիճակը ենթադրում է․․․ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ սոցիալական համերաշխության օրակարգով»։ Այս ձևակերպումը կրկին ընդգծվել է տարեկան հաղորդման մեջ։
Որպես ընդհանուր հետևություն ՍԴ որոշումների վերաբերյալ նշվել է հետևյալը․ «Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված հիմնախնդիրներն անհրաժեշտ իրավական լուծումներ ստանալու ՓՈԽԱՐԵՆ կասկածի տակ են դրվում անգամ Սահմանադրական դատարանի որոշումները կամ
որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները:»։
Պարզաբանման կարգով, Սահմանադրական դատարանն առհասարակ հաղորդակցվում է կամ որոշումներով կամ տարեկան հաղորդումներով։ Այժմ շատ պարզ վարժությամբ կարելի է կռահել ում է ուղղված այս դիրքորոշումը․․։
Կարծում եմ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների, բեմադրության նպատակ հետապնդող քննիչ հանձնաժողովից խոսելու փոխարեն ճիշտ կանեն, «խոսեն» ու շատ «խոսեն» ՊՇՌ թեստերի և դրա վերաբերյալ ՍԴ որոշումից, իսկ սիրելի աշխատողներն ու գործատուները թող կրկին ուշադիր լինեն այս հանգամանքի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 22-ից չպատվաստվածներն ու ՊՇՌ թեստավորման արդյունք չունեցողները չեն կարողանա մուտք գործել մի շարք վայրեր
- Հասնել նրան, որ պետությունը ինքը կրի ՊՇՌ հետազոտության ծախսերը. Արա Զոհրաբյան
- Գործատուի կամ պետության կողմից ՊՇՌ թեստերի ծախսը վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Անահիտ Ավանեսյան
- Հակաիրավական որոշումից հետո քանի՞ աշխատակից է ՊՇՌ թեստ հանձնել, ո՞ւր են գնացել այդ գումարները․ Արեգնազ Մանուկյան
- Աշխատողների ՊՇՌ թեստի գումարը պետք է վճարի պարգևատրումների լիքը գումար ունեցող կառավարությունը. Արամ Վարդևանյան
- ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան