Բելառուսի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Բելառուսի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել են Ուկրաինայի շուրջ ապատեղեկատվության աճի հետ կապված հարցեր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք քննարկել ենք միջազգային օրակարգի արդիական հարցեր: Առանձին-առանձին անդրադարձել ենք կեղծ տեղեկություններով և ապատեղեկատվությամբ համաշխարհային տեղեկատվական դաշտի գերծանրաբեռնվածությանը, ներառյալ բելառուսական տարածքից Ուկրաինայի վրա հարձակվելու պլանների մասին կեղծ լուրերին և ռուս-բելառուսական «Allied Resolve - 2022» զորավարժությունների շուրջ այլ կեղծիքներին»,-ասվում է արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են նախարարության մամուլի ծառայությունից, դրա համատեքստում Մակեյը օբյեկտիվ տեղեկատվություն է տրամադրել իրերի իրական վիճակի մասին։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև բելառուս-թուրքական հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
- Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
- Ուկրաինան բողոքում է Ռուսաստանի կողմից Ազովի և Սև ծովերի որոշ հատվածների արգելափակման դեմ
- Ռուսաստանն ու Բելառուսը զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան