Դանիան ծրագրում է գարնանը դադարեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրը
Դանիայի առողջապահական մարմինները դիտարկում են գարնանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրն աստիճանաբար դադարեցնելու հարցը և երեխաներին խթանիչ չափաբաժին կամ այլ բնակիչներին չորրորդ անգամ պատվաստելու պատճառ չեն տեսնում։ eurointegration.com-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Դանիայի առողջապահության վարչության հայտարարության մեջ։
«Կորոնավիրուսի երրորդ ալիքը մարում է բնակչության շրջանում բարձր իմունիտետի արդյունքում։ Դանիայում պատվաստումների բարձր տոկոսը, հատկապես երրորդ դեղաչափով, նշանակում է, որ մենք կարող ենք հաղթահարել վարակման աճող թվին առանց ծանր հիվանդանալու։
Հետևաբար, Դանիայի առողջապահության և դեղամիջոցների վարչությունը գտնում է, որ ներկայումս անհրաժեշտ չէ երրորդ չափաբաժին առաջարկել 18 տարեկանից ցածր անձանց կամ չորրորդ չափաբաժին առաջարկել որոշակի խմբերի համար: Գործակալությունը քննարկում է պատվաստումների ողջ ընդհանուր ծրագրի ավարտել գարնանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վարչությունը հայտարարել է, որ որ դեռևս նկատում է վարակի ամենօրյա բարձր ցուցանիշներ, բայց միևնույն ժամանակ տեսնում է առաջին նշանները, որ համաճարակը պատրաստվում է մարել:
«Հաշվի առնելով բնակչության շրջանում շատ բարձր իմունիտետը, նաև՝ քանի որ մենք տեսնում ենք նշաններ, որ երրորդ ձմեռային ալիքը նահանջում է, ինչպես նաև սեզոնային փոփոխությունը նույնպես կնվազեցնի հիվանդացությունը, Դանիայի առողջապահության և դեղամիջոցների վարչությունն այժմ սկսում է պլանավորել բոլոր թիրախային խմբերի պատվաստումների ծրագրերի ավարտը, այդ թվում՝ 5-11 տարեկան երեխաների ծրագիր»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Շվեդիան դադարեցրել է բնակչության լայնածավալ թեստավորումը COVID-19-ի համար, նույնիսկ վարակի ախտանիշներ ունեցող մարդկանց շրջանում։
Շվեդիայի հարևաններ Դանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան նույնպես հայտարարել են սահմանափակումների ամբողջական կամ գրեթե ամբողջական վերացման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Բարի գալուստ այն կյանք, որը գիտեինք մինչև կորոնավիրուսը․ Դանիան չեղարկում է բոլոր սահմանափակումները
- Շվեդիան չեղարկել է ՊՇՌ թեստի պարտադիր պահանջը՝ երկիր մուտք գործողների համար
- Դանիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որը հանեց COVID-ի բոլոր սահմանափակումները
- Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան