Այն երկիրը, որտեղ հայրենասիրությունն ու ինտելեկտը տեղ չգտնեն, այդ երկիրը երբեք չի զարգանա. Դավիթ Բաբայան
«Իմ կյանքի մի մասն է դարձել ջրային հիմնախնդիրը և առանձնապես ծանր եմ տանում այդ ամենը, քանի որ Քարվաճառը հանդիսանում է և՛ Արցախի, և՛ Հայաստանի ջրային դոնորը»,-ԳԱԱ-ում հայտնեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով Քարվաճառն Ադրբեջանին հանձնելու մասին հարցին:
Նա շեշտեց, որ Քարվաճառից են սկիզբ առնում Արփա, Որոտան գետերը, ինչպես նաև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 85 տոկոսը, Արցախի Հանարպետության ջրային ռեսուրսների գրեթե 95%-ը:
«Հիմա մենք պետք է միջազգային հանրության հետ աշխատենք և այնպես անենք, որպեսզի մեր ջրային անվտանգության սպառնալիքներն նվազեցնենք: Ժամանակին անում էինք սեփական ուժերով, քանի որ վերահսկում էինք աղբյուրները, դրանք համարելով ամենակարևոր տարածքներից մեկը»,-ասաց ԱՀ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է վտանգներն ինչ-որ տեղ նվազեցնել և պետք է արդյունավետ աշխատել այդ ուղղությամբ:
«Կարծում եմ, և դրանում մեծ դերակատարություն ունի Ակադեմիան, պետք է պետական մտածելակերպը սերմանել հասարակության մեջ: Այստեղ ունենք լուրջ խնդիրներ, հասարակությունն որպես այդպիսին պետք է պետականամետ մտածողություն ունենա»,-ասաց Բաբայանը և հավելեց. «Պետականամետը ճառեր ասելը չէ, չնայած դա էլ է կարևոր, բայց այն երկիրը որտեղ հայրենասիրությունն ու ինտելեկտը տեղ չգտնեն, այդ երկիրը երբեք չի զարգանա»:
Արցախի ԱԳ նախարարը նկատեց, որ ՀՀ ԳԱԱ-ն մի կառույց է, որտեղ կա և հայրենասիրություն և պետական մտածելակերպ և պետք է օգտագործվի նրա ներուժը:
«Սա գերնպատակ է, որը բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով մեր ժողովրդի յուրահատկությունները, բայց այլ տարբերակ չունենք, միայն ինտելեկտով և արժեքներով կարող ենք դիմակայել նյութականապես մեզ շատ ավելի գերազանցող թշնամուն: Եթե մտնենք պայքարի նյութական դաշտ՝ 100 % պարտվելու ենք, մերը դա չէ, մերը փափուկ ուժն է, որը կարող է ցանկացած կոշտ ուժի հակակշռել»,-ասաց Դավիթ Բաբայանը և նկատեց, որ դա է մեր ժողովրդի հիմնական անելիքը, որտեղից էլ առաջանում են մեր հիմնահարցերի մեծ մասը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք երբեք չենք հրաժարվելու մեր տարածքներից, սա է ամենակարևորը. Դավիթ Բաբայան
- Պետք է ապահովվի Արցախի անխափան կապը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ. Դավիթ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան