Էրդողանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով «Շուշիի հռչակագիրը», որը ենթադրում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցություն։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը։ Հաղորդվում է, որ հրամանագիրը շուտով կհրապարակվի կառավարության պաշտոնական կայքում և ուժի մեջ կմտնի։
Ավելի վաղ հռչակագիրը վավերացվել էին Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից։
«Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021-ի հունիսի15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Շուշի այցի ժամանակ։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ «կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»։
Հարակից հրապարակումներ`
- «Շուշիի հռչակագիրն» ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի. Թևանյան
- Ըստ Շուշիի հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս. Անդրանիկ Թևանյան
- Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության «Շուշիի հռչակագիրը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան