Հայաստանի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Ուկրաինայում
Ուկրաինայի Խարկով քաղաքում անցկացված ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարում Հայաստանի ըմբիշները նվաճել են 10 մեդալ՝ 2-ական ոսկե և արծաթե, 6 բրոնզե, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը (57կգ) և Լյովա Գևորգյանը (125կգ), արծաթե մեդալ՝ Արման Անդրեասյանը (70կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ)։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61կգ), Մենուա Յարիբեկյանը (74կգ), Մուշեղ Մկրտչյանը (79կգ), Արման Ավագյանը (79կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92կգ)։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով` «կարևոր նպատակը մարզիկների կարողությունները և թերությունները տեսնելն էր, որպեսզի Եվրոպայի առաջնություններից առաջ աշխատեն հենց այդ թերությունների շտկման վրա»։
Առողջական խնդիրների պատճառով Արսեն Հարությունյանը (61 կգ) չի մեկնել մրցավայր։