ՔԿՀ-ն Նարեկ Մանթաշյանին չի տրամադրել ինսուլին, խոչընդոտել է մասնավոր հիվանդանոց տեղափոխելուն. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Իշխանություններն ամեն ինչ անում են, որ բարդացնեն Նարեկ Մանթաշյանի կյանքը: Անգամ կալանավորումից հետո հետապնդումները շարունակվում են:
ՔԿՀ բուժծառայության հանցավոր անգործության հետևանքով Նարեկ Մանթաշյանը հայտնվել է Էրեբունի ԲԿ-ում: Ն. Մանթաշյանը ինսուլինային կախվածությամբ շաքարային դիաբետ ունի, սակայն ՔԿՀ բուժծառայությունը ոչ միայն չի տրամադրել ինսուլինը, այլև խոչընդոտել է մասնավոր հիվանդանոց տեղափոխելուն:
Այս առթիվ ներկայացված է հանցագործության մասին հաղորդում, ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվում»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ
- Ի աջակցություն Նարեկ Մանթաշյանի դատարանի դիմաց տեղի ունեցավ ակցիա
- Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. Ահազանգում են փաստաբանները
- ԱԱԾ. Նարեկ Մանթաշյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը հետաձգվել է
- Տեղի կունենա Նարեկ Մանթաշյանի ՝ «դրոշի գործ»-ով քննությունը