Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
Ուկրաինան չի դիմի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ իր վերահսկողության տակ չգտնվող տարածքների բռնի զավթմանը՝ խուսափելով խաղաղ բնակչության մեծաթիվ զոհերից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը՝ գերատեսչության նիստի արդյունքներով։
«Մենք չենք կարող դա անել, քանի որ մենք պատասխանատու ենք այսօր այնտեղ գտնվող խաղաղ բնակչության համար: Եթե, Աստված մի արասցե, զորքերն այսօր անցնեն հարձակման, պատկերացնու՞մ եք, թե ինչքան բնակչություն կարող է զոհվել նման իրավիճակում»,-ասել է նա:
Ենթադրությունները, թե Ուկրաինան պատրաստվում է հարձակման անցնել Դոնբասում, Դանիլովն անվանել է «հեքիաթ»։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Դոնբասը և Ղրիմը կվերադառնան Ուկրաինային։ «Դա ժամանակի հարց է»,-ասել է ԱԽ քարտուղարը։ Անդրադառնալով սեփական տարածքի պաշտպանությանը՝ նա ասել է, որ Ուկրաինան ունի բավական ուժեր ու միջոցներ իր երկիրը պաշտպանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
- Ուկրաինան բողոքում է Ռուսաստանի կողմից Ազովի և Սև ծովերի որոշ հատվածների արգելափակման դեմ
- Ռուսաստանն ու Բելառուսը զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանին
- Բայդենը կոչ է արել ամերիկացիներին լքել Ուկրաինան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան