«Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում. Ռուբեն Մելիքյան
Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում։ Այս անգամ գործը վերաբերում է Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ելույթին։ Այս մասին տեղեկացնում է Ռուբեն Մելիքյանը։
«Այդ փաստի առթիվ հարուցված քրգործով պարոն Ղազարյանը հրավիրված է որպես… վկա։ Ոչ թե «կասկածյալ-վկա» (այսպես կոչված՝ «Էկլեի վկա»), այլ պարզ, հասարակ վկա։ Երևի պատճառն այն է, որ վկա Ղազարյանը շատ լավ ճանաչում է ապագա մեղադրյալ Ղազարյանին։
Մի խոսքով՝ հերթական գործը, որը «փայլուն» ապացուցում է Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացը»։Հարցաքննությունը՝ առաջիկա երկուշաբթի օրը։
Հ.Գ. Այս խայտառակության համար մեծապես պատասխանատու է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը՝ դեսպան Վիկտորինի գլխավորությամբ։ Նրանց լռությունը քպ-ականներն ընկալում են որպես «ժողովրդավարության նոր առաջընթացների» կանաչ լույս»-գրել է իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Ադիբեկյանին «ծանր վիրավորանքի» թեմայով կրկին կանչել են ոստիկանություն. Իրավապաշտպան
- «Ֆրիդըմ Հաուս»-ն առաջինն եղավ, որ կոշտ ձևով քննադատեց նիկոլականների կողմից «ծանր վիրավորանքի» խայտառակ քրեականացումը. Մելիքյան
- Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը
- Էդգար Ղազարյան. Կարևորը, որ նորին գերազանցությունն արդեն դուրս է եկել ինքնամեկուսացումից
- Էդգար Ղազարյան. Արցախի Պաշտպանության բանակը փաստացի կազմալուծվում է՝ բոլոր հնարավոր ողբերգական հետևանքներով
- Փաշինյանն իր համար ցոփ ու շվայտ կյանքը է ստեղծել, ժողովրդին էլ ասում է՝ լավ ես արել, որ պատերազմ ես գնացել. Էդգար Ղզարյան
- Եռաբլուր ՔՊ-ի այցելելու խորհուրդը հետևյալն էր. «Մենք թաղել ենք բանակը և գնում ենք նրա գերեզմանին».Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան