Սուրբ Սարգսի մասունքակիր Աջն ու Սուրբ Ավետարանը տարվել են առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի
Այսօր` փետրվարի 12-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը: Տոնի առթիվ այսօր առավոտյան՝ մինչև Սուրբ և Անմահ Պատարագի սկսվելը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվել Սուրբ Սարգսի աջը: Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի բերվել է նաև 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը:
Ս. Պատարագի ողջ ընթացքում Սուրբ Ավետարանը և Սուրբ Սարգսի աջը կմնան Սուրբ Խորանի վրա: Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի՝ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին:
Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր նվիրյալ զինվորները մահու չափ սիրեցին մեր երկիրը. Արցախի թեմի առաջնորդ
- Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան