Առաջին անգամ «Օսկարի» է առաջադրվել հայուհի պրոդյուսեր
Բրիտանացի պրոդյուսեր Տանյա Սեղաթչյանը, ով ծագումով հայ է, առաջին հայուհի պրոդյուսերն է, ով առաջադրվել է «Օսկարի»։ horizonweekly.ca-ի հաղորդմամբ, Տանյա Սեգատչյանը «Շան իշխանություն» ֆիլմի համապրոդյուսերն է։ Ֆիլմն ընդգրկված է մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
«Եթե ֆիլմը հաղթի, նա կլինի առաջին հայուհին, ով կարժանանա «Օսկար»-ի գլխավոր մրցանակին»,- գրել է կայքը։
Կանադա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիայի, Նոր Զելանդիա համատեղ արտադրության ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյն Քեմփիոնն է։ Գլխավոր դերերը մարմնավորել են Թոմասին ՄաքՔենզին, Բենեդիկտ Քամբերբեչը, Քիրստեն Դանսթը և ուրիշներ։
Հիշեցնենք` «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունըտեղի կունենա մարտի 27-ին: Միջոցառումը տեղի կունենա Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում։