Մահացել է աստղագետ Արմեն Գյուլբուդաղյանը
Փետրվարի 11-ին վախճանվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, ֆմգդ Արմեն Լիպարիտի Գյուլբուդաղյանը։ Լուրը հայտնում Բյուրականի աստղադիտարանից։
Արմեն Գյուլբուդաղյանը ծնվել է 1948թ-ի դեկտեմբերի 18-ին Երևանում։ 1971թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի բաժինը։ Նույն թվականից էլ աշխատանքի է անցել ԲԱ-ում։ 1979թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ 2000թ-ին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։
Ա․ Գյուլբուդաղյանը հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), ԲԱ գիտական խորհրդի և ԲԱ մասնագիտական խորհրդի անդամ։
Նրա հետազոտության հիմնական թեմաներն էին երիտասարդ աստղային օբյեկտները, մութ միգամածությունները, գլոբուլները։
Ա․ Գյուլբուդաղյանն ավելի քան 90 հոդվածի հեղինակ է գրախոսվող ամսագրերում և գիտաժողովների նյութերի ժողովածուներում։
Արմեն Գյուլբուդաղյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 13-ին ժամը 18:00-20։00 Էրեբունի վարչ. շրջանի Մեմորիալ սգո սրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան