Մասնագետը պատմել է, թե որ օծանելիքն են ավելի հաճախ ընտրում ժամանակակից տղամարդիկ և կանայք
Պարֆյումեր, սեփական ապրանքանիշի հեղինակ Մարիա Մոլչանովան պատմել է, թե ինչպես են վերջին տարիների նորաձևության միտումները փոխել երկու սեռերի մոտ պարֆյումերիայի ընկալումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Փորձագետի խոսքով, շատ բուրմունքներ, որոնք հինգ տարի առաջ համարվում էին զուտ «կանացի» կամ «արական» այժմ գտնվում են «unisex» կատեգորիայի մեջ։
Մոլչանովան նշել է, որ այստեղ ամուր արմատավորված են հանքային, ջրային նոտաներով բույրերը։
«Տղամարդիկ ավելի ու ավելի հաճախ են ընտրում բույրեր՝ կապված սննդի հոտերի հետ՝ վանիլին, շաքարավազ, կարամել, մեղր, տորթերի, քաղցրավենիքի և այլ սննդամթերքի և ջրաներկի ծաղկային բույրեր, մինչդեռ կանայք փնտրում են թանձր ծխի-փայտային և կաշվե բույրեր, կոմպոզիցիաներ»,-ասել է Մոլչանովան։
Օծանելիքագործը կարծում է, որ վառ բուրմունքների միտումն ավելի շատ խոսում է դրանք կրողների ազատության, ավելի շատ էմոցիաներ ստանալու ցանկության և կյանքը փոխելու անհրաժեշտության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան