13.02.2022. Կորոնավիրուսի 1574 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 12-ին կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1574 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3034 հիվանդ, մահվան 14 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406379 դեպք, որոնցից 373306 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23333 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8167 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1573 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9740 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2824209 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 12.02.2022. Կորոնավիրուսի 2402 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
- 11.02.2022. Կորոնավիրուսի 2676 նոր դեպք է գրանցվել, մահացել է 38 քաղաքացի
- 10.02.2022. Կորոնավիրուսի 2842 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- 09.02.2022. Կորոնավիրուսի 2811 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
- 08.02.2022. Կորոնավիրուսի 2486 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
- 07.02.2022. Կորոնավիրուսի 1631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 06.02.2022. Կորոնավիրուսի 2467 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի