ԱԻՆ խոսնակ. Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա
Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա։ Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը։
«Խնդրում ենք հետևեք պաշտոնական լրահոսին։ Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
ՀՀ ԱԻ նախարարության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: