ԱԻՆ. Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է
Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։
Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»,-նշում են նախարարությունից։
Նշենք, որ շատ մարդիկ Վանաձորում երկրաշարժից հետո դուրս են եկել շենքերից, երեխաներին քնեցնում են մեքենաներում՝ վախենալով վերադառնալ բնակարաններ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ խոսնակ. Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա
- Այս պահի դրությամբ Գյումրիում փլուզման ահազանգեր չեն եղել. Շիրակի մարզպետ
- Երկրաշարժ Հայաստանում՝ 3-5 բալ ուժգնությամբ