Այս պահի դրությամբ Գյումրիում փլուզման ահազանգեր չեն եղել. Շիրակի մարզպետ
Երկրաշարժի պատճառով Գյումրիում փլուզման ահազանգեր չեն եղել։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին գրանցվել է Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: ՀՀ ԱԻ նախարարության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: