Կիրականացվեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար. ԱԻՆ
Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: ՀՀ ԱԻ նախարարության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Լուսանկարներ, որոնք արվել են երկրաշարժից հետո
- 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ջավախքում
- Գյումրու համայնքապետը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն
- ԱԻՆ. Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է
- Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. Մարզպետ
- ԱԻՆ խոսնակ. Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա
- Այս պահի դրությամբ Գյումրիում փլուզման ահազանգեր չեն եղել. Շիրակի մարզպետ
- Երկրաշարժ Հայաստանում՝ 3-5 բալ ուժգնությամբ