Վատ աշխատենք՝ թող տան մեր գլուխը ջարդեն. Անդրանիկ Քոչարյանը՝ զոհվածների ծնողների մասին
«Ես հասկացա, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները կուզենային մասնակցել հանձնաժողովի նիստին, բայց այնտեղ կա քաղաքական որոշման խնդիր, կան այլ մարդիկ՝ ենթադրում եմ, որ իրենց շահերից չեն բխում, որ հանձնաժողովի աշխատանքները լինեն հաջողված»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստին հետևած ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա վստահեցրեց, որ հանձնաժողովին հասանելի է լինելու գաղտնիության ամենաբարձր ռեժիմին պատկանող փաստաթղթերը և ընդդիմությունը չպետք է հրաժարվեր դրանց ծանոթանալ:
«Բա լավ՝ դրանից հրաժարվե՞լ, ավելին, լավ, մեզ չեք սիրում՝ դուք ձեզ է՞լ չեք սիրում»,- հայտարարեց ՔՊ պատգամավորը:
Նա տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց զրկում են նաև հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից:
«Կան հազարավոր զոհվածների հարազատներ, մենք այդ ճնշման տակից ինչպես պետք է դուրս գանք, եթե սպասարկենք ինչ-որ այլ նպատակներ, դա բացառվում է բարոյական, մարդկային տեսանկյունից»,- վստահեցրեց Քոչարյանը:
Նա հայտնեց, որ հանձնաժողովի նիստերին հրավիրելու են նաև զոհվածների ծնողների խմբերին և շեշտեց. «Վատ աշխատենք՝ թող տան մեր գլուխը ջարդեն»:
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ կրկին չեն բանակցի ընդդիմության հետ և համոզմունք հայտնեց, որ միայն իշխանության պատգամավորներից ձևավորված հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն անվստահություն չեն ներշնչի:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովը չի կարող օյեկտիվությունը ներկայացնել. Ընդդիմադիրները լքեցին դահլիճը
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան