Տնտեսություն 15:47 14/02/2022 Արցախ

Քարվաճառը հանձնելով մեր ջրային պաշարների ակունքների 99 %-ը կորցրել ենք. Դավիթ Բաբայան

Քարվաճառի հանձնումը լուրջ կորուստ էր մեր երկու պետությունների համար նաև ջրերի, մասնավորապես՝ խմելու ջրի առումով: Ադրբեջանն արդեն աշխատանքներ է տանում Քարվաճառում մնացած ջրերի աղբյուրների, գետերի բնականոն հուները փոխելով, կամ ջրամբարներ կառուցելով դրանց հոսքը Հայաստանի և Արցախի տարածքներ սահմանափակելու համար: Բացի այդ կա նաև ջրերի անվտանգության խնդիր՝ դեպի հայկական պետություններ հոսող ջրերի թունավորման հավանականության առումով: «Տարածքները հետ բերենք, որ լավ ապրենք» խորագրի ներքո Panorama.am-ը ջրային ռեսուսների ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր ուղղեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, որը օրերս ՀՀ ԳԱԱ-ում ընթերցողի դատին հանձնեց «Ղարաբաղյան հիդրոաշխարհաքաղաքականություն. Էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար» գրքի հերթական հրատարակությունը:

Panorama.am-Պարո՛ն Բաբայան, դուք ձեր գրքում գիտականորեն հիմնավորված ներկայացրել եք Քարվաճառի ջրային ռեսուրսների դերը Արցախի և Հայաստանի համար, բարձրացրել անվտանգային հարցեր: Բնապահպանության հարցերով միջազգային կոնվենցիաներով սահմանված է ջրային ռեսուրսների վրա անդրսահմանային ազդեցության դրույթները: Այդ կոնվենցիաներին միացել է նաև Ադրբեջանը և պարտավոր է պահպանել նրանցում սահմանված պահանջները: Մտադրություն ունե՞ք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ միջազգային հարթակներում պայքարել Ադրբեջանի այդ ծայրահեղ վտանգավոր քաղաքականության դեմ:

Դ. Բաբայան-Պետք է աշխատենք, որովհետև սա շատ լուրջ խնդիր է, լուրջ մարտահրավեր: Միասին պետք է աշխատենք և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի, և՛ Արցախի, և՛ միջազգային կառույցների հետ միաժամանակ: Համձայն եմ Ձեր հետ:

Խմելու ջրերի առումով Արցախը շատ բան կորցրեց, մեր ջրային պաշարների ակունքների 99 %-ը կորցրել ենք: Այս պահի դրությամբ մենք դեռևս տագնապալի զարգացումներ չունենք, մնացածը ցույց կտա ժամանակը: Այստեղ  նաև Հայաստանի ջրերի անվտանգության հարցն է՝ գետերի ջրերի, Սևանա լճի: Կարծում եմ, որ գետերի ակունքներում եթե միջազգային դիտորդներ լինեն, այն միանշանակ նոր որակ կհաղորդի ջրային անվտանգությանը, որովհետև Ադրբեջանից ամեն ինչ հնարավոր է սպասել:

Panorama.am- Խմելու ջրի խնդիրն Արցախում այնքան էր սրվել, որ նախորդ տարվա ամռանն արցախաադրբեջանական շփման գծում տեղակայված խաղաղապահներն իրենց հիմնական խնդրին՝ հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելուն զուգահեռ ջրատարերով խմելու ջուր էին հասցնում Արցախի տարբեր համայնքներ:

Դ. Բաբայան-նախորդ տարի երաշտ էր Արցախում և խաղաղապահները նույնպես օգնեցին մեզ: Կարծում եմ, որ այն տեխնիկական հարցեր են, որոնք պետք է առաջիկա տարիներին լուծենք:

Panorama.am-Արցախը հնարավորություն և սեփական ռեսուրս ունի՞, գոնե իր խմելու ջրի հարցը լուծելու համար:

Դ. Բաբայան- Արցախում ունենք խմելու ջրի անհրաժեշտ ռեսուրսներ, ուղղակի պետք է զարգացնենք ենթակառուցվածքները, որը ժամանակի և միջոցների հարց է:

Panorama.am-Քարվաճառը հանձնելով մենք բացի խմելու ջրի հիմնական աղբյուրների կորուստներից ունեցանք նաև այնտեղով հոսող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի կորուստ, ինչ էր այն մեր համար:

Դ. Բաբայան- Արցախի էներգետիկան մեծ կորուստ  ունեցավ, շատ մեծ: Մենք ինքնաբավ էինք հիդրոէնեգետիկայի առումով և նույնիսկ արտահանում էինք ավելի մեծ ծավալով: Հիմա, ինձ թվում է, պետք է ավելի ինտենսիվ տնտեսության անցնենք, որպեսզի ինչ-որ ձևով կոնպենսացնենք այս կորուստները

Զրուցեց Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}