Թուրքական դեղերը մուտք կգործեն վրացական շուկա
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստից առաջ հայտնել է առաջիկա շաբաթներին թուրքական արտադրության դեղերի՝ վրացական շուկա մուտք գործելու մասին։
Նա նշել է, որ այս որոշումը կապված է Վրաստանում դեղերի գների իջեցման և երկիր որակյալ դեղեր բերելու որոշման հետ և հավելել, որ անընդունելի են երկրում դեղերի բարձր արժեքները։
Նրա խոսքով՝ Թուրքիայից գնվելիք դեղերը մի քանի շաբաթից կբաշխվեն դեղատներին։
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին դեռևս նախորդ ամիս հայտնել էր Թուրքիայից GMP ստանդարտներին համապատասխան բարձրորակ դեղեր ներմուծելու որոշման մասին։