Պեկին-2022. Գեղասահքի Կարապետյան-Սենեկալ պարային զույգն Օլիմպիական խաղերում 18-րդն է
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի մրցաշարն ավարտվել է: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը նախ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը, գրավեցին 19-րդ տեղը ու համալրեցին 20 ընտրյալների շարքը, գրում է ՀԱՕԿ-ը։
Զույգն ազատ ծրագրում ստացավ 101․16 բալ, որը 16-րդ արդյունքն էր 20 մասնակիցների մեջ, իսկ կարճ և ազատ ծրագրերում ընդհանուր հավաքեց 167․03 միավոր և զբաղեցրեց 18-րդ տեղը։
«Առավել տպավորիչ էր Հայաստանի ներկայացուցիչների երկրորդ՝ ազատ ծրագրով մրցելույթը: Այն ավելի դիտարժան էր, կատարումները՝ սինխրոն, միմյանց հաջորդող անցումները՝ սահուն, գումարած նրանց հաճելի, գրավիչ, գեղեցիկ տեսքը, որը նույնպես կարևորվում է մարզաձևում: Ասենք, որ նրանք նաև մեկ աստիճանով բարելավեցին նախնական փուլում իրենց ցույց տված արդյունքը և գրավեցին 18-րդ տեղը»,- նշում է ՀԱՕԿ-ը։
Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Գաբրիելա Պապադակիս-Գիյոմ Սիզերոն /Ֆրանսիա/, Վիկտորիա Սինիցինա - Նիկիտա Կացալապով /Ռուսաստան/, Մեդիսոն Հաբել - Զաքարի Դոնոհյու /ԱՄՆ/ զույգերը։
Հարակից հրապարակումներ`
- Պեկին-2022․ Ֆրանսիայի գեղասահքի պարային զույգն օլիմպիական խաղերում նվաճեց չեմպիոնի տիտղոսը
- Պեկին-2022․ 16 տարվա դադարից հետո Հայաստանն այսօր մասնակից կունենա գեղասահքում
- Արբանյակից ցուցադրվել է Պեկինի Օլիմպիական խաղերի օբյեկտների գտնվելու վայրը
- Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 61-րդն է
- ՄՕԿ-ը դատարանում կբողոքարկի Կամիլա Վալիևայի՝ օլիմպիական խաղերում հանդես գալու թույլտվությունը
- Պեկին-2022. Դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը՝ 7-րդ և 9-րդ տասնյակներում
- Պեկին 2022․ Վալիևայի դոպինգ թեստը մեդալների հանձնման արարողության տեղափոխման պատճառ է դարձել
- Պեկին 2022․ Գերմանացին դահուկավազքի մրցույթում ոսկե մեդալ է նվաճել
- Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն