Զարմանում եմ՝ Արծրուն Հովհաննիսյանը ո՞նց է գալիս այս շենք, նայում իմ աչքերին, որին 44 օր ասում էր՝ քո որդին ողջ է. Գեղամ Նազարյան
«Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի ընթացքում՝ 44 օր, սուտ է խոսել, բայց այսօր նա հանձնաժողովում ոչ թե ներկայանալու է բացատրություն տալու, այլ նշանակվել է փորձագետ»,- ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծվել է քննիչ հանձնաժողով։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին։
Նա նշեց, որ խոսք է եղել՝ Սամվել Բաբայանին փորձում են հանձնաժողովի անդամ նշանակել, հետո՝ փորձագետ։
«Նա չի կարող փորձագետ լինել։ Նա ուղղակի պետք է կանչվի քննության, սակայն ուզում են փորձագետ կարգել»,- ասաց Մանուկյանը՝ հիշեցնելով Բաբայանի խոսքերոը, որ այս ամիսներին Գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում փաստաթղթեր են փոխում։
Ասուլիսին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմ ընթացքում, ասաց, որ զարմանում է՝ Արծրուն Հովհաննիսյանը ո՞նց է գալիս այս շենք, մտնում հանձնաժողով ու նայում իր աչքերին, որին նա 44 օր ասում էր՝ «գիտես՝ քո որդին ողջ է, առողջ է»։
«Օրինակ եմ բերում իմ որդուն, նկատի ունեմ 1000-ավոր երեխաներին։ Ասում էր՝ զգետնում ենք, այս ենք անում, այն ենք անում։ Հիմա այդ մարդը գալու է, փորձագետ աշխատի՞։ Լավ՝ մեր բարոյական նկարագիրը… Ո՞ւր ենք ասել»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Նրա խոսքով, եթե Արծրուն Հովհաննիսյանը չի գիտակցում դա, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է գիտակցի ու ասի՝ «ուզում ես աշխատել, բայց չի կարելի», այս անբարոյականությամբ մենք անդադար դանակ ենք խրում մեր պետության մեջքին։
Գեղամ Նազարյանն ընդգծեց, որ այս հանձնաժողովի, իշխանության նպատակը մեղավոր նշանակելն է. «Եվ այդ մեղավորը լինելու է 18 տարեկան Աբգարն ու իր հրամանատարը, ովքեր զոհվեցին պատերազմի առաջին օրերին խրամատում։ Ասելու են՝ իրենք լավ չպաշտպանեցին, զոհվեցին»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը. Տիգրան Աբրահամյան
- «Դուք կարա՞ք երաշխավորեք, որ այստեղից հելնելով տուն եք հասնելու հաստատ». Արմեն Խաչատրյանը՝ լրագրողին
- Վատ աշխատենք՝ թող տան մեր գլուխը ջարդեն. Անդրանիկ Քոչարյանը՝ զոհվածների ծնողների մասին
- Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովը չի կարող օյեկտիվությունը ներկայացնել. Ընդդիմադիրները լքեցին դահլիճը
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
- Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում․ Տիգրան Աբրահամյան
- Ստեղծվել է 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան