Այս երկրաշարժը Սպիտակից հետո ամենաուժեղն էր. Սոս Մարգարյան
«Փետրվարի 13-ի 22:25-ին գրանցված երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 6-7 բալ: Օպերատիվ հաղորդագրությունը կազմելուց հետո մի փոքր էպիկենտրոնը փոխվել է 3 կիլոմետրով՝ հաղորդագրության մեջ նշված էր Բավրայից 16 կմ, իսկ այժմ՝ 13կմ, մագնիտուդն էլ ավելացել է 0,2-ով՝ հասնելով 5.2-ի»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ Սեյսմիկ պաշտպանության տարծքային ծառայության պետ Սոս Մարգարյանը:
Անճշտությունները հիմնավորելիս ծառայության պետը ասաց, որ ոչ օպերատիվ աշխատելուց օգտագործում են հավելյալ տվյալներ, մասնավորապես՝ հարևան պետություններից ստացած տվյալներ:
Նրա խոսքով՝ Շիրակի մարզում զգացվել է 6-7 բալանոց ցնցումներ, Լոռու մարզում՝ 5-7 բալ, իսկ Երևանում և հարակից մարզերում 3-4 բալ ուժգնությամբ:
Սոս Մարգարյանը տեղեկացրեց, որ ծառայության մասնագետները գտնվում են մարզերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ, որն իրենց աշխատանքների մի մասն է և երկրաշարժերի հնարավոր ազդեցություններին է վերաբերում:
Նշելով, որ մամուլից է տեղեկացել Ալավերդիում փոքր փլուզման մասին՝ Մարգարյանը շեշտեց, որ մակրոսեյսմիկ ուսումնասիրության նպատակը հենց փլուզման պատճառների պարզելն է:
«Եթե մի քանի քար է թափվել, այն չի նշանակում, որ փլուզում է»,- հայտնեց բանախոսը և շարունակեց. «Մի մոռացեք, որ բնակիչների ներկայացրած ինտենսիվությունը նկարագրողական մեծություն է, ֆիզիկական մեծություն չէ, եթե մարդը մի փոքր ավելի շատ է վախեցած, ավելի ճոխ է նկարագրում»:
ՀՀ Սեյսմիկ պաշտպանության տարծքային ծառայության պետի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ երկրաշարժից հետո 11 ահազանգ են ստացել քարաթափության և 3-4 աստիճանի վթարային շենքերում պատերի ճեղքերի առաջացման մասին:
Սոս Մարգարյանը հայտնեց, որ Ջավախքի ընդարձանման գոտում գրանցված երկրաշարժին հետևել է արդեն165 հետցնցում և հիշեց, որ այնտեղ ամենաուժեղ երկրաշարժը եղել է 1955 թվականին՝ 5.4 մագնիտուտով
«Այս երկրշարժը Սպիտակից հետո ամենաուժեղն էր»,-հայտնեց ծառայության պետը և շեշտեց, որ այն սովորական երկրաշարժ է, որն ամեն տարի աշխարհում հազարներով է տեղի ունենում:
Նրա տեղեկացմամբ 2019 թվականին հայաստանում գրանցվել է մոտ 1500 երկրաշարժ, 2020 թվականին՝1600, իսկ 2021թ՝ 2500 երկարշարժ, բայց հավաստիացրեց, որ այն չի նշանակում ակտիվացման աճ, քանի որ նախորդ տարի եղել են 34- 4 մագնիտուտից բարձր երկարշարժ և նրանց հետցնցումների արդյունքում է արձանագրվել 2500 ցուցանիշը:
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժի հասցրած վնասները. ԱԻՆ
- Լուսանկարներ, որոնք արվել են երկրաշարժից հետո
- Կիրականացվեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար. ԱԻՆ