Ականատես չեմ եղել դեպքի, երբ արձակուրդ գնալու հիմքով գործերը հանձնելու համար կարգապահական վարույթ հարուցվի. դատավոր Ռշտունի
Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդությունը։
ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատև արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։
Այսօրվա նիստի ընթացքում Վազգեն Ռշտունին դիմեց արդարադատության նախարարարության ներկայացուցիչներին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նման ուսումնասիրության, զեկուցագրի համար։ Նա նշեց, որ ուզում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի իրենց մոտ տպավորություն ստեղծվի, որ թիրախավորված չի եղել այդ վարույթը, քանի որ ականատես չի եղել նման դեպքի, երբ արձակուրդ գնալու հիմքով գործերը հանձնելու համար ինչ-որ անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ ամբողջական փաթեթում ընգրկված են բոլոր տվյալները։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ համար անհասկանալի է, թե Վազգեն Ռշտունին ինչով է խախտել վարքագծի կանոնը. դատավոր Մխիթար Պապոյան
- HelpCourt. 2021-ի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորն է Վազգեն Ռշտունին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին