Հոգեբանները բացատրել են սիրահարվելու և սիրելու տարբերությունը
Հոգեբանները բացատրել են, թե ինչով է սիրահարվելը տարբերվում սիրուց և ինչու պետք չէ արհեստականորեն երկարացնել սիրահարված լինելու զգացումը: Այդ մասին գրել է «ՌԻԱ նովոստին»։
«Սերը համարվում է զգացմունք, և սիրահարվելը այս գործընթացի սկզբնական փուլն է, որը կարող է վերածվել սիրո կամ կարող է ավարտվել այդ փուլում»,- բացատրել է նյարդահոգեբան Յուլիա Պունինան:
Նրա խոսքով՝ սիրահարվելը տարբեր հույզերի, ֆիզիոլոգիական և հոգեբանական ռեակցիաների «ժամանակավոր էյֆորիկ կոկտեյլ է»։ Այս ժամանակահատվածում մարդն ունի անկայուն գիտակցություն և ֆիզիոլոգիա, նա գտնվում է հուզական և հոգեֆիզիոլոգիական ճոճանակի վրա։ Երկար սիրահարված վիճակում լինել չի ստացվի, քանի որ բնությունը մեզ թույլ չի տալիս երկար ժամանակ լինել այդքան անհավասարակշիռ վիճակում։
Իր հերթին հոգեբան Օլգա Բատուևան նշել է, որ սիրահարվելու շրջանում մարդուն բնորոշ է սիրեկանին իդեալականացնելը։
Մասնագետները համաձայն են, որ սիրահարվելը շատ ավելի լավ է վերածել ավելի հասուն զգացողության, երբ ընդունում ու սիրում ես մարդուն, այլ ոչ թե իրականությանը չհամապատասխանող իդեալական կերպար։
Երկարատև և հասուն հարաբերություններ կառուցելիս կարևոր են ընդհանուր հետաքրքրությունները, արժեքները, նպատակները, ինչպես նաև միմյանց հետ խոսելու և լսելու ունակությունը:
«Անհնար է կռահել, թե ինչ է ուզում դիմացինը, պետք է խոսել դրա մասին և խոսել կենդանի մարդու հետ, այլ ոչ թե այն ֆանտազիայի հետ, որը քո գլխում է: Կարևոր է մարդուն ընդունել, ասենք, 3D մոդելում՝ բոլոր առավելություններով ու թերություններով, այլ ոչ թե որպես հարթ կերպար»,- ավելացրել է Բատուևան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին