Առողջություն 16:55 14/02/2022

Ի՞նչպես ասել երեխային, որ նա ավելորդ քաշի խնդիր ունի, առանց վնասելու. մանկական ճարպակալում (Մաս 2)

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

«Արագ սնունդը գործում է որպես թմրանյութ». ի՞նչ են ուտում մեր երեխաները վերնագրով նյութում մասնագետները հստակ ձևակերպեցին, թե երբ է ախտորոշվում ավելորդ քաշ կամ ճարպակալում, նշեցին պատասխանատուներին, կանխարգելելու և բուժման մեթոդները, բայց մենք պետք է գիտակցենք, որ թեման շատ ավելի բարդ ու նուրբ է, որովհետև գործ ունենք երեխաների հետ։ Ամեն թեթև խոսքը, հումորը, ավելի վատ դեպքերում ծաղրը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի ողջ հետագա կյանքի  վրա։ Ավելորդ քաշով երեխայի ծնողը ունի կարևոր գործառույթ՝ օգնել առանց վնասելու։ Պետք է հաշվի առնել նաև, որ երեխաները կարող են  հրաժարվել նիհարել, չցանկանալ  հաղթահարել կախվածությունը ֆասթֆուդից կամ վնասակար  այլ ուտելիքից։ Ինչպե՞ս ծնողները կարող են հսկել երեխայի սննդակարգը, եթե նա, օրինակ, մնում է տանը մենակ, կամ դպրոցում ընդմիջումներին գնում է խանութ, որտեղ վաճառվող ուտելիքները առողջների ցանկից չեն. բուլկի, փքաբլիթ, հոթ դոգ,պիցա  և այլն։

Հնարավորինս խուսափել  մեղադրանքներից ու դիտողություններից, երեխային պաշտպանել ամոթի ու մեղքի սուր զգացողություններից


Հոգեբան Արփինե Հակոբյան Մինասյանն ասում է. «Ընդհանրապես երեխայի արտաքինի հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն, որը իրեն իր տարիքի  երեխաներից առանձնացնում է, կարող է  երեխայի մոտ առաջացնել ինքնագնահատականի անկում։ Առավել ինքնագնահատականի հարցը կարող է արտահայտվել, եթե երեխային միջավայրում (ընտանիքում, դպրոցում) պիտակավորումներով  և տարբերությունը մատնանշելով կամ շեշտելով են շփվում։ Նմանատիպ խնդիրներից է նաև ճարպակալությունը։ Խորհուրդ է տրվում ծնողներին լինել փոքր ինչ ավելի նրբանկատ երեխայի հուզական վիճակի տատանումների ընթացքում, քանի որ նիհարելու պրոցեսը ենթադրում է կամային լուրջ գործընթաց և այդ տատանումները հուզական սպասելի են։  Քաշի նվազեցման ընթացքում կարևոր է երեխային տալ ջերմ ընտանեկան միջավայր և ամենակարևորը ուշադիր լինել երեխայի հուզականությանը և համբերատար, հոգատար լինել այդ պրոցեսում, քանի որ երեխան խոցելի է այդ շրջանում։ Կարևոր է, որ երեխան այդ ընթացքը  ստանա և ծնողների, և բժշկի կողմից իր նիհարելու խնդրի հետ կապված պատշաճ խորհրդատվություն, պատկերացնի այն ճանապարհը, որով նա պիտի անցնի ընտանիքի հետ, որը կօգնի որպեսզի երեխան չկապի այդ որոշումը իր արտաքին տեսքի հետ կապված ՝ չսիրված կամ չընդունված լինելու հետ»։

«Առաջինն,  ինչ պետք է  անել, կարողանալ տարանջատել երեխայի հիվանդությունը նրա անձից: Գիրությունը կամ ավել քաշը դա մարմնի վիճակն է, և պետք է շեշտը դնել ոչ թե քաշի նվազեցման վրա, այլ երեխայի սննդային վարքի շտկման վրա: Պետք է լինել երեխայի համախոհը, համագործակցել նրա հետ, հաշվի առնելով, որ մարմնի այդ վիճակում երեխան ապրում է իր համար բարդ ու ծանր շրջան: Ընդունել, որ ամեն մարմին յուրովի գեղեցիկ է: Հնարավորինս խուսափել  մեղադրանքներից ու դիտողություններից, երեխային պաշտպանել ամոթի ու մեղքի սուր զգացողություններից։ Ավել քաշ, ճարպակալում ունեցող երեխայի ծնողները այդ պրոբլեմի լուծման համար նախ և առաջ դիմում են բժիշկների օգնությանը: Ցավոք, հաճախ անտեսվում է այս խնդրի հոգեբանական կողմը:Մասնագետները պահանջում են խիստ սննդային սահմանափակումներ, այդ թվում նաև առհասարակ հրաժարվել ֆասթֆուդի ռեստորաններ այցելել, խմել գազավորված ըմպելիքներ, դրանք փոխարինելով ջրով, նշանակվում է կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Այդ սահմանափակումները երեխաների ու դեռահասների համար դժվար իրագործելի են, գրեթե անիրագործելի, և առաջ են բերում սննդային վարքի ավելի լուրջ խանգարումներ: Ինչն էլ բերում է ինքնագնահատականի իջեցման»,-ասում է  սննդային վարքի շտկման խորհրդատու Արուսյակ Կոլյանը։ 

Պետք է նշել, որ շատ ծնողներ հիանալի հաղթահարում են այս մարտահրավերը և գրանցում հաջողություններ։ Օրինակ 12-ամյա Կարենի մայրը՝ տիկին Լաուրան (անունները փոխված են) պատմում է, որ երբ զգացել է որդին գնում է դեպի գիրացում, քայլեր է ձեռնարկել, որ երեխան ինքը ցանկանա նիհարել.«Անընդհատ ասում էի, որ ճարպակալման միտում կա երեխաների շրջանում, ինչ խնդիրների կարող է  բերել։ Ասում էի՝ տես պապան չի կարողանում նիհարել, կանխելն ավելի հեշտ է, քան հետո նիհարելը։ Անցավ առողջ սննդի ու տնային պայմաններում մարզումների։ Իհարկե, մենք իրեն ծնունդին,Նոր տարուն մարզվելու պարագաներ, վազքուղի, գորգ նվիրեցինք, ինքն էլ ծրագրերը քաշեց, մարզվեց։ Ամեն օր տանձիկի վրա պարապում է։ Մի խոսքով, պարարտ հող ստեղծեցինք, որ ինքը գա չչաղանալու, ավելին՝ նիհարելու որոշման գա. կշեռքն էլ իր սենյակում էինք դրել։ Նոր տարուն մեր տուն եկած բոլոր հյուրերը նկատեցին փոփոխությունը՝ նիհարել է»։

Մայրը նշում է, որ իր որդու չաղանալն ավելի շուտ նստակյաց կյանքի ու գենետիկայի հարց էր, քան ֆասթֆուդի սիրահար լինելու. «Ուղղակի հաց էր շատ օգտագործում,տապակած ուտելիքներ, քաղցրեղեն և այլն...հիմա իրականում այլ խնդիր էլ կա, բոլորը հետները բերում են չիպս, կոլա, ինքը՝ միրգ, չիր, բուտերբրոդ։ Էլ տնից չի ցանակնում տանել, սիրում է առևտուր անելու  պահը»։

«Ես հիշում եմ, օրինակ, իմ պրակտիկայից, երբ այցելուներից մեկը վրդովված բողոքում էր իր երեխայից, որ չափից շատ քաղցրեղեն է ուտում տանը: Ու իմ պատասխան հարցն էր, թե ով է գնում այդ քաղցրեղենը: Ուտելիքի նկատմամբ վերաբերմունքը պետք է ձևավորել շատ ավելի վաղ տարիքից, երբ երեխան դեռ չունի սեփական գումար ու դա տնօրինելու ազատության աստիճան»,-ընդգծում է սննդային վարքի շտկման խորհրդատուն։  Նա ասում է, որ  սովորաբար, եթե ընտանիքում կա նման խնդիր, դա ենթադրում է ընտանիքում ներանձնային հարաբերությունների աններդաշնակության առկայություն:

«Յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է և պահանջում է պրոբլեմի ձևավորմանը ու զարգացմանը նպաստող գործոնների հանգամանալից ուսումնասիրություն: Երբ արդեն ձևավորվել է խնդիրը ամբողջ ընտանիքի հետ  որպես հոգեբան և որպես սննդաբան, ըստ անհրաժեշտության համագործակցելով նաև բժիշկների հետ: Աշխատանքը տանելով ոչ թե  սահմանափակումների ճանապարհով, այլ ձևավորելով համապատասխան առողջ վերաբերմունք այն  բոլոր վնասակար ու գայթակղիչ ուտելիքների նկատմամբ, որ առաջարկվում են ամենուրեք»,-շեշտում է Արուսյակ Կոլյանը:

Մեկ այլ մայրիկ էլ, ով նույնպես բախվել է այս խնդրին, կիսվել է մեզ հետ իր փորձով. տիկին Կարինեն պատմում է,որ  անզեն աչքով էլ տեսանելի էր, որ իր երեխան ավելորդ քաշի խնդիր ունի.«Նախ՝ անցել ենք պոլիկլինիկայի գրեթե բոլոր կաբինետներով, սրտաբանից մինչև էնդոկրինոլոգ, համոզվել ենք, որ տվյալ պահին առողջական խնդիր չունի։ Բժիշկը նշանակել է  բժշկական ֆիզկուլտուրա և սննդակարգ։ Բավականին արագ արդյունք ունեցանք, նույնիսկ բժիշկը զարմացավ, որ երեխան կարողացել է հետևել իր խորհուրդներին։ Տարրական դասարաններից սկսած երեխան ունեցել է քաշի խնդիր, բացատրել ենք հետևանքները, շատ- շատ խոսել, նույնիսկ շատ ժամանակ ես էլ եմ իր հետ սննդակարգ փոխել, որ վատ չզգա իրեն»։

Մայրիկը նշում է, որ բարդությունն այն է, որ արագ հոգնում է իր տղան, հասակակիցներն ավելի ճկուն են։

«Այս պահին կրկին ունենք նույն խնդիրը ու էլի փորձում ենք հաղթահարել»,,-ասում է տիկին Կարինեն։

Ամենադժվար մասը նիհարելու պրոցեսում. ԸՆՏԱՆԻՔ

«Ամենադժվար մասը նիհարելու պրոցեսում վերահսկողությունն է։ Քանի որ երեխաների մոտ ոչ հաճախ է ձևավորած այնպիտի կամք և պատասխանատվություն, որ իրենք սկսեն վերահսկել իրենց սննդակարգը»,-ասում է հոգեբան Արփինե Հակոբյան Մինասյանը։

Այդ պատճառով  էլ խորհուրդ է տրվում ճնշված մթնոլորտում չանել նիհարեցման պրոցեսը, քանի որ կարևոր է երեխայի դիրքորոշումը։ Պատշաճ բժշկական խորհրդատվությունից հետո, խորհուրդ է տրվում մշակել սնվելու օրվա ռեժիմ, հստակ սննդակարգ։ 

«Ճարպակալելու պատճառները տարբեր են, հետևաբար նաև մոտեցման տարբերությունները ընթացքում նաև կարող է դրանով պայմանավորված լինել։ Օրինակ, եթե երեխայի մոտ կախվածություն է սննդից, ապա նիհարելու ընթացքում ճիշտ է որպեսզի երեխան միշտ լինի ծնողների շուրջ, քանի որ անկումային վիճակները կարող են շատ հաճախ լինել։  Ծնողները այդ ընթացքում  պետք է ապահովեն հստակ ռեժիմ, սննդակարգ ու ամենակարևորը երեխայի համար հաճելի զբաղմունքներ և ժամանցներ»,-ընդգծում է հոգեբանը։ 

Մարզիչ, ֆիթնես-մոտիվատոր  Բելլա Նազարեթյանը նույնպես այս աշխատանքում խիստ կարևորում է ընտանիքի դերը. «Ես կարծում եմ, որ ամեն ինչ սկսվում է ընտանիքից, և սերը դեպի համեղ սնունդ, և մթերքների բազմազանությունը, և նորը փորձելու ցանկությունը։ Ամեն ինչ սկսվում է մայրիկից։ Հենց այդ պատճառով է, որ միշտ երեխայի հետ աշխատանք պլանավորելիս առաջին հերթին սկսում եմ աշխատել մայրիկի հետ։ Հենց մայրն է այն մարդը, ով առաջին հերթին դաստիարակում է սնվելու մշակույթ, հենց նա է ուտլիքը դնում ափսեի մեջ, հենց նա է սննդի որակի ու քանակի պատասխանատուն։ Եթե ծնողները ճիշտ չեն սնվում, ի՞նչ օրինակ են նրանք իրենց երեխաների համար։ Կոնսուլտացիաների ժամանակ ես միշտ հարցնում եմ ծնողներին՝ իսկ ի՞նչ եք ուտում դուք։

Խնդիրներ հիմնականում ստեղծում են տատիկները, ովքեր միևնույն է փորձում են վերակերակրել երեխաներին, բայց պիտի նշեմ, իմ ասածը չի ենթադրում, որ պիտի սոված մնան. երեխաներին ոչ մեկ իրավունք չունի սոված թողնել։ Ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար մշակվում է առողջ, բալանսավորված սննդակարգ, որում կան և ածխաջրեր և սպիտակուցներ,  և օգտակար յուղեր, և բջջանյութեր. ոչ մի սոված օր ու մոնո դիետա։ Երեխան մեծանում է և պիտի ստանա իր զարգացման համար բոլոր անհրաժեշտ սննդամթերքները։Սպորտն էլ միշտ պիտի տեղ ունեն երեխայի կայքում։

Արուսյակ Կոլյանն էլ ասում է, որ վերջին տարիներին նկատում է հետևյալ տենդենցը. «Եթե տարիներ առաջ հիմնական դեֆիցիտը գումարն էր, ուտելիքն էր, խանութներում չկար ուտելիքի այսպիսի բազմազանություն, ապա այսօր դեֆիցիտը ժամանակն է, երեխայի հետ համատեղ գործունեությունն է, նրա հետ անցկացրած ժամանակը: Երեխան շատ ժամանակ է անցկացնում տանը մենակ, ու դրա արդյունքում տուժում է ծնող-երեխա փոխհարաբերությունը: Ինչպես նաև հեռախոսների, համակարգիչների, հեռուստատեսության այսքան մեծ մաշտաբային առկայությունը յուրաքանչյուրի կյանքում նույնպես ունի իր բացասական ազդեցությունը: Ու այդ պայմաններում էնոցիոնալ սովը երեխան հաճախ ստիպված է հագեցնել սննդի օգնությամբ»:

«Ինչպես նշեցինք տարբեր պայմաններից է կախված երեխայի ճարպակալումը , ամենատարածվածներից  դա Սնդդային կախվածությունն է։  Երկու հիմնական մասից է բաղկացած պրոցեսը. մեկը զուտ սննդակարգի ռեժիմ սահմանելը ու պահելը, իսկ մյուսը ընտանիքի հետ  հնարավորինս ջերմ մթնոլորտում անցկացնել այս պրոցեսը։ Այսինքն՝ հավասար կարևոր են ընտանիքի հոգեբանական աջակցությունը և ապահովության զգացումը երեխայի մոտ»,-ասում է հոգեբան Արփինե Հակոբյան-Մինասյանը ու շեշտում,-«Երեխաների մեծամասնությունը չեն գիտակցում խնդրի լրջությունը բնականաբար, կամ նկատում են երբ արդեն շրջապատն է սկսում շեշտել, իրենց արտաքինի հետ կապված մեկնաբանություններ անելով։ Պատահում է, երբ երեխաներն իրենք են սկսում նեղվել այդ արտաքին ազդակներից և իրենք նախաձեռնում նիհարելու պրոցեսը, սակայն եթե գործ ունենք կախվածության հետ այն բարդ է, երեխան կարող գիտակցել խնդիրը, բայց դժվարանալ կառավարել սեփական ցանկությունները։ Իհարկե ֆասթ ֆուդը, գադջեթների չափից շատ առկայությունը.այսինքն՝ նստակյաց ռեժիմը, նույնպես նպաստում են երեխաների ճարպակալման տենդենցին, բայց հիմնականում, եթե մենք քննարկում ենք որպես հոգեբանական խնդիր ( սննդից կախվածություն), ապա խնդիրը այլ է, սնունդը հանդիսանում է որպես կոմպենսացիա երեխայի կյանքում լրացնելու ապահովության զգացումը կամ հույզերի ճնշվածությունը։ Խնդիրների աղբյուրը կարող է տարբեր լինել, բայց լուծումը հիմնականում ընտանիքի ընկալումը և մոտեցումն են երեխայի նկատմամբ։

Գտնել խրախուսանքի ու պատժի ոչ սննդային, այլընտրանքային ձևեր
«Չկա մի բանաձև, որը ճիշտ կլինի բոլոր ընտանիքների համար: Ամեն մեկն ունի իր խնդրահարույց ու ռեսուրսային կողմերը, բայց կան կանոններ, որոնք օգտակար կլինեն բոլորին»,-ասում է Արուսյակ Կոլյանը:

Սննդային վարքի շտկման խորհրդատուն խորհուրդ է տալիս  գտնել խրախուսանքի ու պատժի ոչ սննդային, այլընտրանքային ձևեր.«Ապահովել երեխային լիարժեք ու բալանսավորված, կանոնավոր սննդով, խուսափել ծայրահեղ սահմանափակումներից, սեփական օրինակով հաստատել այն, ինչ ուզում ես ներդնել, ձևավորել երեխայի մոտ: Զգայուն լինել երեխայի պահանջմունքների նկատմամբ: Ստիպողաբար չպարտադրել առողջ սնունդ ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ձևավորել  համատեղ սնվելու սովորություն և ակտիվ ժամանց, կրճատելով էկրանների առաջ անցկացրած ժամանակը: Ու ամենակարևորը, դիմել մասնագետի, քանի որ համարյա անհնար է տեսնել խնդիրը, գտնվելով իրավիճակի ներսում»:



Էնդոկրինոլոգ Անուշ Հարությունյանը նույնպես կարծում է, որ սննդային խրախուսանքները պիտի վերացվեն.«Կա թյուր կարծիք, որ թե երեխաների, թե մեծահասակների ճարպակալումը պայմանավորված է հորմոնալ խանգարումներով, բայց իրականում դրանք առաջին տեղում չեն։ Հիմնականում դրանք ունեն վարքային, ժառանգական, հոգեբանական և վերջում նոր հորոմոնալ բնույթ։ Երբ մանկուց երեխային, ով չի ցանկանում ուտել, կերակրում են ստիպողաբար՝ օրինակ պարգևատրումներ խոստանալով ուտելու դիմաց, երբ երեխան ունի սննդակարգի վարքագծի խանգարում՝ «ուտում է սթրեսը», ճիշտ չի սնվում,  սահմանափակամն դիետա են պահում, արդեն ձևավորում են  քաշի հետ կապված առաջին խնդիրները»։

Հաջորդ «մեղավորները» ինքնագլուխ որոշումներն են՝ հարևան-բարեկամների, գուգլ-յութուբների խորհուրդներին հետևելով, էնդոկրինոլոգն ասում է. «Երեխաների ճարպակալումով զբաղվում են մանկաբույժները, մանկական էնդոկրինոլոգները, ովքեր ունեն հատուկ սանդղակներ, որոնք համապատասխանում են երեխայի տարիքին, սեռին։ Դիագնոստիկ միջոցառումներից հետո հստակ տրվում է եզրակացություն ու համապատասխան մոտեցում»։

Ո՞ւր կորան մեր բակի խաղերը


էնդոկրինոլոգը շեշտում է, որ այսօր առավել, քան երբևէ պետք է ուշադիր լինել, կանխարգելիչ միջոցառումներ անել՝ ժամանակն է այդպիսին. «Այսօր արդեն ճարպակալումը համարվում է դարի հիվանդություն։ Աշխարհում արդեն միլարդների է հասնում ավելորդ քաշ ունեցողների թիվը, մեծ թիվ են կազմում նաև ճարպակալում ունեցողները։ Հայաստանը նույնպես հետ չի մնում, վերջին շարքերում չի. արդեն բավականին բարձր է երեխաների դիմելիությունը  հավելյալ քաշով և ճարպակալմամբ։ Պատճառներից մեկն էլ ֆիզիկակակն ակտիվության նվազումն է։ Եթե հիշենք մեր մանկությունն ու ներկայիս երեխաների ապրելակերպի հետ համեմատենք, ակնհայտ կդառնա...բակում քիչ կտեսնեք խաղացող, վազվզող երեխաներ, հիմնականում գամված են պլանշետներին,սահմանափակ ֆիզիկական ակտիվություն ունեն օրվա ընթացքում, օգտվում են հեշտ ու հասանելի, բարձր կալորիականությամբ արագ սնունդից, մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր են ընդունում»։

Էնդոկրինոլոգի կարծիքով հենց ներարգանդային կյանքում ապագա մայրիկը պետք է  ոչ միայն հոգ տանի իր, այլ նաև պտղի քաշի համար.«Հավելյալ քաշը ոչ միայն խնդիր կառաջացնի  մոր հղիության, ծննդաբերության ընթացքում, այլ  նաև երեխայի համար հետագայում։ Ինչպես ասում էր իմ սիրելի ուսուցիչը՝ Գալինա Աֆանասևնա Մելնիչենկոն՝ «Երբեք մի ուրախացեք թմբլիկ  երեխաների ավել քաշով ծնվելու վրա, հետագայում դրանք ռիսկի գործոններ են դառնալու մի շարք հիվանդությունների համար...լավ է լինել առողջ և նիհար»»։

Էնդոկրինոլոգի հետ համաձայն է նաև մարզիչ Բելլա Նազարեթյանը։ Նա ասում է, որ արդեն 7 տարի է, ինչ աշխատում է 6 և ավելի բարձր տարիքի երեխաների հետ. «Սնունդընդունման մշակույթն, այո փոխվել է..և ոչ դեպի լավ կողմ։ Երեխաներն ուտում են ինչ պատահի, երբ պատահի, ջուր չեն խմում, ուտում են շատ քաղցր, ուտում են նաև գիշերները։ Շատերին գիտեմ, ում երեխաների անկողինների կողքի դարակներում կարող եք գտնել քաղցրեղենի հավաքածուներ, իսկ այդ ամենը ուտելիս խմում են քաղցր գազավորված ըմպելիքներ։ Սնվելու մշակույթը հավասարեցվել է 0-ի»։

Ինպե՞ս  համոզել երեխաներին մարզվել
«Շատ կարևոր է, որ երեխան զգա մարզիչի սերը, հոգատարությունը և ուշադրությունը. միայն այդ դեպքում նա կցանկանա մարզվել, վարել առողջ ապրելակերպ։ Կարելի է ասել, որ մարզիչը դառնում է երկրորդ կարևոր մարդը երեխայի կյանքում, ում նա նայում է, օրինակ վերցնում՝ մայրիկից հետո։

Մինչ մարզումները սկսելը, ես նախևառաջ խոսակցություն եմ ունենում և ծնողի հետ առանձին, և երեխայի։ Շատ հաճախ ծնողը երեխային ստիպողաբար է բերած լինում. ահա այդ ժամանակ ես սկսում եմ հոգեբանական աշխատանք տանել բալիկի հետ. ինձ համար շատ կարևոր է, որ երեխան ինքը հստակ գիտակցի իր նպատակը և անի իր ընտրությունը։ Իմ նախագծում երեխաները մարզվում են միասին, մրցում, խաղում, ընկերներ են դառնում, արշավներ ենք անում մարզասրահից դուրս, որ ավելի լավ ճանաչենք իրար, գտնեմ նրանց, այսպես ասած «կնոպկան», մտերմանանք։ Դա շատ կարևոր է հաջողության համար։
 


Մարզիչ Վլադ Խառատյանն
էլ ասում է, որ  վերջին տարիներին իրեն դիմողնեի մեջ ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ երեխաների թվի աճ է նկատել։ Նրա կարծիքով  խուսափելու համար այդ խնդրի առջև կանգնելուց, փոքր հասակից երեխաներին պետք է ուղղորդել սպորտի, արգացնել ակտիվությունների հանդեպ հետաքրքրություն։ Հարցին՝  երեխաներին կարելի է սոված «օրեր պահել», խիստ սննդակարգերի հետևել  կամ  ֆիզիկական վարժություններով ծանրաբեռնել՝ մեծահասակների պես, նա ասում է. «Անչափահասների ծրագիրը այլ է, ծանրաբեռնվածությունը ավելի թեթեւ է, սննդակարգը տարբերվում է»։ 

Հարցին՝ ինպե՞ս եք համոզում երեխաներին մարզվել, սննդակարգերին հետևել, արդյոք դո՞ւք եք նշանակում, թե այլ բժիշկներ, մարզիչն ասում է, որ իրենք  աշխատում են  քաղաքի լավագույն բժիշկների հետ, երեխաները արդեն տրամադրված գալիս են և մարզվում։ Նա ընդգծում է, որ երեխաների հետ ավելի հեշտ է աշխատել, բարդությունն այն է, որ երբեմն ծնողները չեն աջակցում իրենց երեխաներին։

Մարզիչն ասում է, որ շատ  կարևոր է հետևել  սննդակարգի կանոններին, սիրել սպորտը և ձգտել առողջ ապրելակերպը դարձնել  կենսակերպ։

Բելլա Նազարեթյանն էլ որպես վերջաբան խորհուրդ է տալիս ծնողներին՝ ժամանակ տրամադրել առողջ սնունդ պատրաստելուն, երեխաների հետ սնվել ճիշտ, զբաղվել սպորտով, լինել լավ օրինակ.
«Իզուր չեն ասում՝ «Ուզո՞ւմ եք առողջ երեխաներ, դաստիարակեք ինքներդ ձեզ, երեխաներն էլ կնայեն ու կսովորեն։ Սովորեցրեք ձեր երեխաներին կարգուկանոնի,սովորեցրեք սնվել համեղ ու  ճաշակով, ծանոթացրեք ուտեստների բազմազանությանը, փորձեք այդ ամենը անել նրանց հետ միասին...Երեխաներին էլ ցանկանում եմ խաղաղ երկինք և երջանիկ մանկություն»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և քայլում. Զինվորի տուն
Զինվորի տունը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաերն ասել է. «Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Այսօր նյուզֆիդումս պարբերաբար հայտնվում էր այս պատկերը՝ տարատեսակ մեկնաբանություններով,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ և պարտություն...
Աղբյուր` Panorama.am
22:24
Երևանում բախվել են «Toyota Raf 4»-ն ու «Mercedes»-ը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արսեն Ս.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
22:12
Թուրքիայում և Ադրբեջանում ծնված թեզերը շրջանառության մեջ են դրվում Հայաստանում պետական խողովակների միջոցով. Վահրամ Տեր-Մաթևոսյան
Պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը 168.am-ի  «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է. «Շատ ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:49
Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն իջեցրել է ավտոմեքենայից ու սպառնացել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը։ Օգոստոսի 28-ին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
20:37
Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է
Թուրքական մեդիայում տարածվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիան շարունակում է մատակարարումներ իրականացնել Իսրայել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կան հրապարակված կարծիքներ՝ այս գործի շտապողականության հետ կապված․ Օրբելյան
Նախկինում այսքան երկար դատական նիստեր չենք ունեցել։ Այս մասին հերթական դատական նիստից հետո ասաց  ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր...
Աղբյուր` Panorama.am
19:35
Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ ՔԿ
 2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դատավորի վարքագիծը վկայում է՝ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի․ Հրայր Թովմասյան
 Բոլոր ողջամիտ ժամկետները խախտվել են  և դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:05
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 17 -ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:52
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Թունջելի նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Համապատասխանում է արդյոք Արմավիրի մարզում խմելու ջուրն առողջապահական նորմերին
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Արմավիրի մարզի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ մարզում ծորակներից հոսող անորակ ջրի պատճառով խմելու...
Աղբյուր` Panorama.am
18:21
Վերաքննիչ դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանի ներկայացրած բողոքը
Վերաքննիչ դատարանը մերժել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանների ներկայացրած բողոքները։ Արմեն Գրիգորյանի դեմ դատական ակտը մնացել...
Աղբյուր` Panorama.am
18:02
Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով
Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը Վերին Լարսի անցակետում աշխատանքի ժամերը ժամանակավորապես կսահմանափակվեն։ Այս մասին հաղորդում է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Իրանը կքննարկի Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաք մայրաքաղաքը տեղափոխելու հարցը
Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:47
«Մերսեդեսի» վարորդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ էր կրակել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Գարգառ գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենայից, ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԳԱԱ-ն դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը
Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Այստեղից սկսում է շեդեվրը. Թովմասյան
«Ալվարդ Մելքոնյանն իր որևէ ցուցմունքում չի ասել, որ իրեն սպառնացել են։ Ասում է՝ ինքը վախեցել է։ Այն վորորդի նման, որ մեքենան առանց...
Աղբյուր` Panorama.am
17:19
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արցախյան բարբառով շնորհակալություն հայտնեց ներկաներին
«Շատ հաճելի է լինել Հայաստանում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը. Փաշինյան
Հայաստանը բարձր է գնահատում, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է տարածաշրջանային և միջազգային խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
16:51
Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել
Տվյալներն առցանց հասանելի են բոլորին
Աղբյուր` Panorama.am
16:44
Արտակարգ դեպք Միքայելյան հիվանդանոցում. Վիրահատված կնոջ թոռը հարձակվել է բժշկի վրա
Սեպտեմբերի 14-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում բժշկական...
Աղբյուր` Panorama.am
16:34
Դավիթ Անանյան. Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Օրերս կրկին հնչեց «Պատմական Հայաստանի» և «Իրական Հայաստանի»...
Աղբյուր` Panorama.am
16:17
Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը
71 տարեկան հասակում մահացել է Մայք Ջեքսոնի ավագ եղբայրը՝ ամերիկացի երգիչ ու երաժիշտ Տիտո Ջեքսոնը։ Նա The Jackson 5 խմբի անդամ է։  Երգչի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
10:55 16/09/2024

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}