Քաղաքական 12:05 14/02/2022 Հայաստան

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովը չի կարող օյեկտիվությունը ներկայացնել. Ընդդիմադիրները լքեցին դահլիճը

Կայացավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց հանձնաժողովի իրավասության ոլորտները՝ պահանջել և ստանալ պաշտպանության  ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային  ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի  հաշվետվությունները, զեկուցագրերը, փաստաթղթերը, այդ թվում գաղնիության ռեժիմ ունեցող, պահանջել քննչական մարմիններից  պատերազմական գործողությունների ընթացքում  հարուցված  քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների մասին տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում հրավիրել քննչական մարմինների պաշտոնատար անձանց, հրավիրել հանձնաժողովի նիստերին պաշտոնատար անձանց,  բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների, ինչպես նաև  այն անձանց, որոնք ներկայացրել են  հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ։

Նա ներկայացրեց նաև հանձնաժողովի քննության առարկան. 2020 թ. սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները,  պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները;  արձանագրված անհաջողությունների քաղաքական և  ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները; պաշտպանության  ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին  նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում  սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը, զինվորական  ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց  համապատասխանությունն ու համարժեքությունը ստեղծված  օպերատիվ ռազմական իրավիճակին; ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետ հարուցված  քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ  հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրությունը; ԶՈւ ապահովման, թիկունքային  սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության  կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն; բանակացային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը։ 

Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամիս է,  անհրաժեշտության դեպքում կարող են  ևս 6 ամիս երկարաձգել աշխատանքները։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ավելի վաղ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով. «Իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում»։

Այսօրվա նիստին ընդդիմադիր երեք անդամները ներկա էին։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ի թիվս համատեղ հայտարարությունում նշված գործոնների, կարևոր հանգամանք է ուզում նշել. «Եկեք ավելի պարզ  խոսենք։ Մենք պաշտպանության հանձնաժողովի  շրջանակներում քննարկվող հարցեր ունենք, որոնք քննարկել ենք, ունենք փաթեթներ, որոնք պետք է քննարկվեն՝ տարբեր նախագծերից մինչև ԶՈւ բարեփոխումների փաթեթը, ընդդիմության ներկայացուցիչներն շահագրգռվածություն ունեն այդ փաթեթներն արդյունավետ ու նորմալ որակներով ընդունելու հարցում։

Կոնկրետ քննիչ հանձնաժողովի հետ կապված մեր մոտեցումն առաջին հերթին պայմանավորված է  նրանով, որ  մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն, և այս պայմաններում նրա մասնակցությամբ, գլխավորությամբ այս հանձնաժողովի աշխատանքների իրականացումը, բնականաբար, չի կարող օյեկտիվությունը ներկայացնել։

44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը, հանրության ներկայացումը, բնականաբար, շարունակում է  մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց համարում ենք, որ դրա աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի իշխանության»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանն ասաց, որ,  լինելով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, օրենքի իրավունքի ուժով հանդիսանում են քննիչ հանձնաժողովի անդամներ, ազատ են որոշելու իրենց մասնակցության ձևն ու ձևաչափը։

«Այնպես չէ, որ մենք մի կողմ ենք քաշվում և հետևելու ենք մամուլից, թե ինչպես են ընթանում աշխատանքները։ Իմ հիմնական նպատակներից է պատերազմի ամբողջական հանգամանքների բացահայտումն ու պարզաբանումը, բայց վստահ եմ, դուք էլ եք գիտակցում,  որ այն քաղաքական ուժը, որը պատերազմի ժամանակ ղեկավարել է  երկիրը,  այդ ուժի ղեկավարությամբ հանձնաժողովը կաշկանդված է»,- ասաց Նազարյանը։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ասաց, որ  իշխանության ներկայացուցիչների, հանձնաժողովի նախագահի կողմից  բազմաթիվ անգամներ եղել են հայտարարություններ, թե ովքեր կարող են ընդգրկվել այս հանձնաժողովում, այդ թվում որպես փորձագետներ. «Դա խոսում է մի բանի մասին, որ դժվարություն է լինելու որևէ օբյեկտիվ եզրակացության հանգել։ Դրա համար որպես հանձնաժողովի անդամ, ինքաբերաբեր որպես քննիչ հաձնաժողովի անդամ, լքում ենք  հիմա դահլիճը, և մենք ենք որոշում կայացնում մեզ համար, եթե մի օր նպատակահարմար  հարմարենք, կարող ենք գալ ու շարունակենք մասնակցել։ Բայց այս բոլոր փաստարկների, երկու խմբակցությունների հայտարարության հիման վրա, մենք չենք մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին»,- նշեց նա, որից հետո հանձնաժողովի ընդդիմադիր երեք անդամները հեռացան դահլիճից։

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ չի կարող այդպես լինել՝ ըստ ցանկության որոշել ու ինչ որ պահի մասնակցել։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}