Brent նավթի գինը վերջին 8 տարվա ընթացքում 1-ին անգամ գերազանցել է 1 բարելի դիմաց 96 դոլարը
Brent տեսակի նավթի գինը 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո առաջին անգամ գերազանցել է 1 բարելի դիմաց 96 դոլարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ աղբյուրի՝ ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է մոտ 0,9 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 96,02 դոլարի, WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները՝ ավելի քան 1,8 տոկոսով՝ հասնելով մինչև 94,82 դոլար մեկ բարելի դիմաց։
Ավելի վաղ համաշխարհային շուկայում նավթի հետ կապված իրավիճակը գնահատել էր «Գազպրոմ Նեֆտ»-ի ղեկավար Ալեքսանդր Դյուկովը։ Նրա խոսքով, մեկ բարելի դիմաց մոտ 90 դոլարն արդեն նախաճգնաժամային թիվ է։
Նա ընդգծել է, որ նման իրավիճակը չի կարող չուրախացնել արտադրողներին, սակայն նախագծերի զարգացման կայուն ներդրումների համար առավել կարևոր է սև ոսկու շուկայի կայունությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան