Իսրայելական օդուժը Սիրիայում հարվածել է լիբանանյան «Հիզբալլահի» դիրքերին
Իսրայելական օդուժը նախօրեին հարվածել է լիբանանյան «Հիզբալլահ» շիայական կազմակերպության դիրքերին՝ սիրիա-լիբանանյան սահմանին՝ ալ-Կալամունի շրջանում: Այս մասին հաղորդում է սիրիական հակակառավարական AlSouria.net լրատվական կայքը. տեղեկատվությունը ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում է ինչպես սիրիական, այնպես էլ իսրայելական պաշտոնական աղբյուրների կողմից:
AlSouria.net-ի հաղորդմամբ՝ իսրայելական ռազմական ինքնաթիռների իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է «Հիզբալլահի» 8 և սիրիական բանակի 5 զինծառայող:
Հիշեցնենք, որ այդ շրջանը հանդիսանում է «Հիզբալլահին» ռազմական մատակարարումներով ապահովելու հիմնական ուղին, և մշտապես գտնվում է իսրայելական զինված ուժերի ուշադրության կենտրոնում. իսրայելական կողմի՝ նման բնույթի նախորդ ռազմագործողությունն այս շրջանում տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան