Լոնդոնն՝ աշխարհի ամենառոմանտիկ քաղաք
Մոսկվան դարձել է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկը՝ The Most Romantic Cities Around the World ամերիկյան ընկերության WeThrift վարկանիշում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, որը կազմվել է սիրահարների տոնի՝ Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքների հնգյակում են հայտնվել Լոնդոնը, Փարիզը, Բարսելոնան, Տոկիոն և Նյու Յորքը։ Մոսկվան վարկանիշում հարևան է Ստամբուլի հետ. այն 7-րդ տեղում է, իսկ Դուբայը՝ 9-րդ տեղում։
Վարկանիշում քաղաքները գնահատվում են ըստ ութ չափանիշների՝ ռեստորանների, զբոսայգիների, միասին ժամանակ անցկացնելու տարբերակներ, տեսարժան վայրեր, ռոմանտիկ հյուրանոցներ, սպա, ինչպես նաև Instagram-ում քաղաքի հեշթեգներով լուսանկարների և գրառումների քանակը։
Վարկանիշը կազմողները հատուկ ուշադրություն են դարձրել նաև քաղաքի մեծ թվով զբոսայգիներին, որոնք իդեալական են ռոմանտիկ հանդիպումների համար։ Մոսկվայում դրանք 262-ն են, այս ցուցանիշով մայրաքաղաքը չորրորդ տեղում է։
Տեսարժան վայրերի քանակով Մոսկվան առաջին եռյակում է և յոթերորդ տեղում է սոցցանցերում հեշթեգերի քանակով. Instagram սոցիալական ցանցի օգտատերերը թողել են «Մոսկվա» հեշթեգ 60 միլիոն հրապարակումների տակ։
«Ռեստորանների թիվը օգնեց Ռուսաստանի մայրաքաղաքին հայտնվել աշխարհի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում, որոնք, ըստ WeThrift-ի օգտագործած տվյալների, Մոսկվայում ավելի քան 560-ն է»,- նշվում է նաև հոդվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան