Պարոն Ջանջուղազյան, վստահ եմ կդառնաք պալատի նախագահ, բայց դուք ստանում եք շատ վատ ժառանգություն. Իշխան Զաքարյան
«Ես կարծում եմ, որ մենք իրապես տեղին լուրջ թեկնածու ենք առաջադրել այս շատ կարևոր պաշտոնի համար»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնեց այն նախագահող Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրած Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:
Ջանջուղազյանի կենսագրականը ներկայացնելուց հետո հանձնաժողովականները հարցեր չունեին, իսկ ելույթ ունենալու ցանկություն հայտնեց միայն Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, պատգամավոր Իշխան Զաքարյանը:
Նրա խոսքով՝ Ջանջուղազյանի կենսագրականը խոսում է այն մասին, որ նա կդառնա կառույցի բավականին լավ նախագահ:
«Պարոն Ջանջուղազյան, դուք կդառնաք պալատի նախագահ, վստահ եմ, բայց դուք ստանում եք շատ վատ ժառանգություն, կապված օրենքի հետ, քանի որ այն ունի բազմթիվ թերություններ և պալատին ստիպում է, որ շատ հարցերի մոտենա ձևական»,- հայտարարեց Զաքարյանն՝ անդրադանալով «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան