«Դուք կարա՞ք երաշխավորեք, որ այստեղից հելնելով տուն եք հասնելու հաստատ». Արմեն Խաչատրյանը՝ լրագրողին
«Նման տեղեկատվություն առաջին անգամ եմ լսում, որ ինչ-որ մեկը ձեզ զանգել ասել է` Սյունիքում դիրքեր են զիջվելու, ես այս հայտարարությունը փոխանցում եմ ԱԱԾ-ին, որպեսզի փաստի առթիվ անպայման ստուգումներ իրականացվեն և դուք պարտավոր եք նշել այդ աղբյուրը, թե որտեղից են ձեզ այն ասել»,- 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հրավիրած ասուլիսում հայտարարեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ արձագանքելով «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի հարցին:
Լրագրողը հայտնեց՝ Սյունիքից մտահոգություններ են ստացել, որ հերթական դիրքն է զիջվելու ադրբեջանցիներին և ՔՊ-ական պատգամավորներից խնդրեց մեկնաբանել այն:
Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին:
ՔՊ պատգամավորը հունից դուրս եկավ՝ լսելով լրագրողի հարցը, թե արդյո՞ք Խաչատրյանը երաշխավորում է, որ Ադրբեջանին Սյունիքում նոր տարածքներ չեն զիջվելու:
«Այդ հարցը գիտե՞ք ում կտաք՝ ձեր տերերին կտաք... Ի՞նչ հարց եք տալիս, դուք եկել եք որպես լրագրո՞ղ, թե՝ ակտիվիստ»,- ասաց ՔՊ պատգամավորը և ԱԱԾ-ին հորդորեց այդ փաստերով ստուգումներ անցկացնել և արդյուքնների մասին տեղյակ պահել հանրությանը և իրեն:
Լրագրողի դիտարկմանը, եթե պատգամավորն ասում է, որ ԱԱԾ-ն պետք է քննի լուրը, ապա այն նշանակո՞ւմ է, որ որևէ դիրք չի զիջվելու:
Խաչատրյանն արձագանքեց՝ ասելով, որ այդ հարցին չի պատասխանի և հավելեց. «Դուք կարա՞ք երաշխավորեք, որ այստեղից հելնելով տուն եք հասնելու հաստատ»:
Ասուլիսին ներկա ՔՊ մյուս պատգամավորը՝ Վահագն Ալեքսանյանը փորձեց հայտարարել, որ ամեն ինչ անելու են պաշտպանելու ՀՀ սուվերեն տարածքը, բայց լրագրողը նրան հորդորեց չշարունակել խոսել, քանի որ նրա մտքերը չի լուսաբանելու:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ սուվերենությունը ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ապահովենք, պետք լինի՝ մեր կյանքն ենք տալու»,- հայտարարեց Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վատ աշխատենք՝ թող տան մեր գլուխը ջարդեն. Անդրանիկ Քոչարյանը՝ զոհվածների ծնողների մասին
- Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովը չի կարող օյեկտիվությունը ներկայացնել. Ընդդիմադիրները լքեցին դահլիճը
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին