Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության գործունեությանը
Թուրքիան աջակցում է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության (SMM) գործունեությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին կիրակի օրը հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
«Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության գործունեությունը, որն իր ստեղծման օրվանից գլխավորում են թուրք դեսպանները, մեծ նշանակություն ունի: Մենք լիովին աջակցում ենք նրանց»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին մի շարք երկրների՝ ԵԱՀԿ դիտորդներին վերատեղակայելու որոշման մասին։ Այս ֆոնին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն արդեն հայտարարել է, որ առաքելությունը շարունակելու է մանդատը իրականացնել առանց ընդհատումների։
Հունվարի 9-ից Դոնբասում լարվածության աճ է նկատվում, Կիևի ուժայինները հրետակոծում են շփման գծի ողջ երկայնքով։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի. Աբրահամյան
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
- Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
- Բելառուսի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
- Ուկրաինան բողոքում է Ռուսաստանի կողմից Ազովի և Սև ծովերի որոշ հատվածների արգելափակման դեմ
- Ռուսաստանն ու Բելառուսը զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան