
Թուրքիայում կանայք թավաներով ու կաթսաներով բողոքել են գնաճի դեմ
Թուրքիայում կանայք բողոքի յուրատեսակ ակցիա են իրականացրել վերջին ամիսներին գրանցված աննախադեպ գնաճի դեմ, գրում է Էրմենիհաբերը։
Կանանց խուրհուրդների պլատֆորմ անվանումով կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կաթսաներով ու թավաներով փողոց դուրս եկած կանաք իրենց բողոքն են արտահայտել երկրում կյանքի թանկացման դեմ:
Նշվում է որ կանանց խումբը ցանկացել է հավաքն իրականացնել շրջանի հրապարակում, սակայն ոստիկանները խոչընդոտել են դրան՝ պատճառաբանելով, որ կանանց ձեռքին առարկաներ կան, որոնք կարող են մարդկանց վնասվածքներ հասցնել:
Կանայք իրենց ակցիան անցկացրել են փողոցում երգի, պարի ու ոստիկանական պատի ուղեկցությամբ:
Ըստ Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ երկրում 2021-ին գրանցվել է ռեկորդային 36.08 տոկոսանոց գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին