Ռուսաստանը օրակարգից չի հանի ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցը․ Կոսաչև
«Ռուսաստանը չի պատրաստվում անվտանգության երաշխիքներից հանել ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող հարցերը։ Սակայն դա խոչընդոտ չէ բանակցությունների համար»,-Ռիա Նովոստիի փոխամցմամբ,այս մասին ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ նշելով, որ Մոսկվայի նախաձեռնություններն ուղղված են Եվրոպայում անվտանգության հուսալի ճարտարապետության կառուցմանը։
«Անվտանգության երաշխիքների և Եվրոպայում հուսալի անվտանգության ճարտարապետության վերաբերյալ ռուսական նախաձեռնության զարգացման ամենակարևոր փուլը Ռուսաստանի նախագահի հանդիպումն է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ»,- գրել է նա իր ֆեյսբոքյան էջում։
Նրա կարծիքով, «նախաձեռնություններն արդեն իսկ կարևոր դեր են խաղացել
«Դրանք «ցնցել են» արևմտյան գործընկերներին՝ ստիպելով նրանց ընկալել իրավիճակը որպես ամբողջություն, և ոչ միայն դրա առանձին հատվածներում, որոնք ավելի ձեռնտու են Արևմուտքին։ Բացի այդ, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքը Ռուսաստանի առաջարկներին՝ կողմերի մոտեցումների բոլոր տարբերություններով հանդերձ, հիմք է տալիս ակնկալելու մի շարք կոնկրետ դոսյեների շուրջ բանակցությունների սկիզբ, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան իրավիճակի վրա»,- ընդհանուր առմամբ նշել է Կոսաչևը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան