Կրթություն, գիտություն 14:14 14/02/2022 Հայաստան

Քիմիայի գիտական կենտրոնի աշխատակիցները կառավարությունից պահանջում են կարևորել գիտությունը

Ա.Լ.Մնջոյանի անվան ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողներն այսօր փողոց էին դուրս եկել ու կառավարությունից պահանջում՝ գիտութունը վեր դասել ամեն շահից։

Ազատություն 26 հասցեում գտնվող գիտական կենտրոնի շենքի հարևանությամբ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը նախատեսում է  կառուցել բազմաֆունկցիոնալ շենք։ Այսօր ընկերությունը հորատման աշխատանքներ էր իրականացնում, իսկ ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել դրանք։

«Մենք ընկերության հետ խնդիր չունենք, մեր խնդիրը  կառավարության հետ է։ Պետք է կառավարությունը կամք ցուցաբերի ու չեղարկի նախկինում կայացրած որոշումը, որով հողատարածքը վաճառվել է մասնավոր ընկերությանը»,-Կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, որը ապօրինի է որակում գործադիրի՝ 2007 թվականի որոշումը, որով վաճառվել է հողատարածքը։

Նա պնդում է՝ պետք է բացառել տարածքում շինարարական աշխատանքները, քանի որ դրանք խաթարելու են կենտրոնի գործունեությունն ու վտանգելու են դրա ապագան։

«Տեսեք, եթե վաղը, եթե այդ շենքի բնակիչը բողոքեց քիմիական նյութերի հոտերից, կենտրո՞նն են փակելու, թե՞ շենքն են դատարկելու։ Բացի այդ, եթե սկսեն շենքը կառուցել, գիտական կենտրոնում աշխատել չի լինի։ Մեր սարքերը նման վիբրացիայի տակ ո՞նց են աշխատելու, գերզգայուն սարքավորումներ են։ 1-1.5 մլն դոլարի սարքավորումներ են, ևս 700-800 հազարի ավելանալու են, դրամաշնորհներ ենք շահել։ Այդ սարքերը բացառիկ են Հայաստանում, եթե դրանք վնասվեցին, ոչ մի քիմիկոս չի կարողանա աշխատել»,-նախատեսվող շինարարության հետևանքների մասին մտահոգությունները ներկայացնում է Ռոբերտ Հակոբյանը։

Գիտաշխատողը նշում է, որ կենտրոնն այս պահին ունի Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրեր, հետազոտություններ են իրականացնում։

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից Panorama.am-ին հայտնեցին,  Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու են էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան:

«Ներդրումային ծրագրի  ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավել աշխատատեղ։ Բնակարանները հասանելի կլինեն նաև երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ։ Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի, հասարակական նշանակության օբեկտի, տնտեսվարող սուբեկտի շենք-շինությունների բնականոն աշխատանքը»,-նշում են ընկերությունից՝ հորդորելով  չստեղծել «անտեղի ու անհիմն լարվածություն և չխոչընդոտել օրինական դաշտում գործող ընկերության գործունեությանը»:

Գիտաշխատողները կարևորում են ներդումները, բայց ոչ ի վնաս գիտության։

«Քավ լիցի, մենք երբեք չենք ասել, որ մեզ ներդրում պետք չի։ Մենք առաջարկել ենք նաև, որ ընկերությանն ուրիշ տարածք տրամադրի կառավարությունը։ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը նույնիսկ առաջարկով գնացել է կառավարություն»,-ասում է  գիտական կենտրոնի փոխտնօրենը։

Ռոբերտ Հակոբյանի խոսքով, իրենք պայքարը շարունակելու են, այս պահին էլ կենտրոնի գիտաշխատողները նամակներ են պատրաստում՝ ուղղված պետական մարմիններին։

«Օրենքի տեսանկյունից գնորդը բարեխիղճ է, մնում է կառավարության կամքը։ Կառավարությունը պետք է գիտակցի, որ հետևանքներն անդառնալի են լինելու։ Հայաստանում ներդրում պետք է, բայց այդ շենքն այդտեղ կառուցելու դեպքում, Հայաստանն էլ նման ինստիտուտ չի ունենա։ Իսկ նման ինստիտուտն անգին է։ Հիմա մենք պետությանը համոզում ենք, որ գիտությունը կարևոր է։ Վտանգված է ԳԱԱ ամենամեծ ինստիտուտի ապագան, որը իմ, ձեր, մեր երեխաների ապագան է, առանց որի պետությունը զարգանալ չի կարող»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Հակոբյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:05
Աննա Սեդոկովան նախկին ամուսնու մաhիg հետո խոսել է առաջին անգամ
Երգչուհի Աննա Սեդոկովան հոսպիտալացումից հետո առաջին անգամ խոսել է իր նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հուղարկավորության և իր վիճակի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները
Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար. Սուրենյանց
«Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
09:59
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են
Աղբյուր` Panorama.am
09:56
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am
09:25
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին շնորհավորել է հայերենով
Միլանի «Ինտերը» իր սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ շնորհավորելով  երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
09:24
Դեկտեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել
«Ժողովուրդ» թերթը գրում է. թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը ևս ազատման դիմում...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դեկտեմբերի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը։ Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս...
Աղբյուր` Panorama.am
08:00
Քիչ անց Ն. Փաշինյանի կnղակիgը կսկսի կրթել ԶԼՄ խմբագրերի ու քաղաքական մեկնաբանների
Եթե գտնվեն գնացողներ։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամի քովիդը մի կողմ։  Պարզապես պատերազմի ժամանակ գեներալներին, դրանից առաջ ու հետո՝...
Աղբյուր` Panorama.am
23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}