Հոլանդացիները ցանկանում են Ռոտերդամի կամրջից փտած ձվեր նետել Բեզոսի զբոսանավի վրա
Ռոտերդամի շատ բնակիչներ վրդովված են այն լուրերից, որ 430 միլիոն եվրո արժողությամբ սուպերզբոսանավի, որը իբր կառուցվում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի համար, ծով դուրս գալու համար հնարավոր է պահանջվի քաղաքի հուշարձանի` Դե Հեֆ կամուրջի հեռացումը: Տեղի բնակիչներից մեկը ֆեյսբուքում ակցիա է կազմակերպել, մարդկանց հրավիրում է ձվեր կամ լոլիկներ նետել այս զբոսանավի վրա։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։
Նախաձեռնության հեղինակն ասել է, որ արդեն ակցիային միանալու մասին հայտնել է 4,7 հազար մարդ։ Եվս 16.000-ն իրենց հետաքրքրությունն են հայտնել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոտերդամի քաղաքապետարանը դիմում է ստացել Y721 շքեղ զբոսանավի տիրոջից՝ ապամոնտաժել պատմական Կոնինգսհաֆեն կամրջի կենտրոնական հատվածը։ Այս զբոսանավի սեփականատերը, որը համարվում է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոս, դա հիմնավորել է նրանով, որ հակառակ դեպքում 127 մետրանոցը չի կարողանա լքել նավաշինարան գործարանը և ծով դուրս գալ։
Չնայած այն հանգամանքին, որ հոլանդացի լրագրողները հետաքննության արդյունքում կարողացել են պարզել, որ նավի կառուցման պայմանագիրը ստորագրել են Բեզոսի ներկայացուցիչները, ամերիկյան ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել՝ վկայակոչելով անձնական կյանքի գաղտնիությունը։