Պողպատի արտադրության ոլորտում Իրանն առաջատարներից է աշխարհում
Իրանի Իսլամական Հանրապետությունը, 28.5 միլիոն տոննա արտադրությամբ, շարունակում է մնալ աշխարհի տասներորդ առաջատար պողպատ արտադրողը, գրում է ParsToday-ը։
Համաշխարհային պողպատի ասոցիացիայի վերջին զեկույցի համաձայն, որն ընդգրկում է պողպատի արտադրությունը 2021 թվականի հունվարի սկզբից մինչև դեկտեմբերի վերջը, Չինաստանն այս ապրանքի աշխարհի խոշորագույն արտադրողն է՝ 1 միլիարդ 32 միլիոն 800 հազար տոննա ծավալով:
Դրանից հետո Հնդկաստանը՝ 118 միլիոն 100 հազար տոննա հում պողպատի արտադրությամբ, Ճապոնիան՝ 96 միլիոն 300 հազար տոննա, ԱՄՆ-ը՝ 86 միլիոն տոննա, Ռուսաստանը՝ 76 միլիոն տոննա պողպատի արտադրությամբ համապատասխանաբար զբաղեցնում են երկրորդից-հինգերորդ տեղերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները