Քաղաքագետ. Փաստորեն Հայաստանի օլիգարխներն ավելի անվախ դուրս եկան, քան Ուկրաինայի օլիգարխները
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
Փաստորեն Հայաստանի օլիգարխներն ավելի անվախ դուրս եկան, քան Ուկրաինայի օլիգարխները, որոնք զանգվածաբար լքում են երկիրը։
Իսկ եթե ավելի լուրջ դիտարկենք, ապա ուկրաինացիների մոտ հոգեբանական փոփոխություններ պետք է տեղի ունենան' իրենց բոլորը լքում են, թողնելով միայնակ։
Ուկրաինացիներին երկար ժամանակ ներշնչում էին, որ իրենք եվրոպացիներ են (եվրոպական միֆի խնդիրը մի կողմ դնենք) ու իրենք մի մեծ ու երջանիկ համամարդկային ընտանիքի անդամներ են, որտեղ բոլորը միմյանց օգնում են, կան արժեքներ' մի խոսքով ռոմանտիկան, ուտոպիան, հումանիզմը դատարկ խոսքեր չեն ։
Իրականությունը բոլորովին այլ բան դուրս եկավ' բոլորը բոլորին գայլ են։ Սա հասունության փուլ կարող է դառնալ, կարող է և չդառնալ' մարդկային ուղեղի գաղտնիքները դեռ բացահայտված չեն։
Հ.Գ. Jerusalem Post-ի տվյալներով Իսրայելն էլ Ուկրաինայից 200 000 հրեաների էվակուացիայի պլան է կազմել, դա էլ Իսրայելի դեմոգրաֆիայի բարելավման համար։ Թուրքիան էլ երևի հակառակը' վերաբնակեցման ծրագիր կպատրաստի թյուրքական աշխարհի ընդլայնման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության գործունեությանը
- ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի. Աբրահամյան
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
- Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
- Ճապոնիան Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել է մինչև առավելագույնը
- Բրիտանացիները Բայդենին խնդրել են հետաձգել Ուկրաինա՝ Ռուսաստանի «ներխուժման» ամսաթիվը
- Politico. Բայդենը դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա կարող է հարձակվել փետրվարի 16-ին